Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Բոլորն էլ հասկանում են, թե դեպի ուր են գնում գործընթացները

Բոլորն էլ հասկանում են, թե դեպի ուր են գնում գործընթացները
27.10.2024 | 12:41

Հայաստանի քաղաքական եռուզեռում վերջին շրջանի ամենականխատեսելի և ամենասպասելի բանն այն էր, որ բոլոր ֆորմատներով պետք է վավերացնեն, այսպես կոչված, սահմանագծման և սահմանազատման գործընթացը: Ասեմ ավելին, այսուհետ ինչ էլ անեն, ընդհուպ մինչև ստորացուցիչ բովանդակությամբ «խաղաղության պայմանագիր» ստորագրելը կամ ինչ-որ նախնական փաստաթուղթ, դարձյալ անսպասելի և անկանխատեսելի չի լինելու: Ընդդիմադիր ուժերն ու գործիչները պետք է իմանան, որ այսուհետ այլևս անսպասելիության գործոնը չի աշխատելու: Բոլորն էլ հասկանում են, թե ինչ է կատարվում, և դեպի ուր են գնում գործընթացները: Արդեն նույնիսկ մեր հարևան «Պողոսն» է գլխի ընկնում: Ձեր հաշվարկներն արեք (եթե, իհարկե, ունեք հաշվարկներ)՝ ելնելով այդ իրողությունից: Կարծում եմ՝ ուղղակի պետք է մարդկանց ավելի լավ բացատրել, թե Հայաստանն ինչի է վերածվելու այդ դեպքում: Ես, իմ շրջապատում, իմ ուժերի չափով կփորձեմ անել դա: Սակայն երկրի մասշտաբով շատ լուրջ և շատ մեծ աշխատանք պետք է տարվի: Բոլորի թիվ մեկ քննարկման թեման դա պետք է լինի, այլապես որևէ լուրջ խոչընդոտի չի հանդիպելու երկիրը ծրագրված թուրքական վիլայեթի վերածելու մոլուցքով տառապող ազգակործանը:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2327

Մեկնաբանություններ