Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Թիրախում ժողովուրդն է

Թիրախում ժողովուրդն է
15.02.2025 | 07:54

Աղքատին նպաստից զրկելը Նիկոլն արդարացնում է ինչ-որ վերացական «Բրաբուս» քշող նպաստառուով․ ո՞վ է դա, կա՞, թե չկա՝ միայն Նիկոլը գիտի։

Գույքահարկի թանկացումը արդարացնում է դղյակատեր տատիկով։ Նրանց թիվն էլ կարելի է հաշվել մատների վրա, եթե կան այդպիսիք։

Հարկերի բարձրացումը արդարացնում է հարկերից խուսափող շատ խոշոր ձեռնարկատիրոջով։

Առաջ, երբ Նիկոլը պատգամավոր էր, օրինակները բերում էր աղքատների վրա, «Բրաբուս» քշող նպաստառուից չէր խոսում, այլ՝ հազիվ գոյատևող նպաստառուից, դղյակատեր տատիկից չէր խոսում, այլ՝ ատամները թափած, հիվանդ, հազիվ ապրող տատիկ-պապիկներից, հարկերի մասին խոսելիս ոչ թե խոշոր բիզնեսներից էր խոսում, այլ հարկերի տակ կքած ՓՄՁ-ներից, որոնք սնանկանում են։ Ոչ թե գովում էր պաշտոնյայի բարձր աշխատավարձը, այլ՝ իր ուսուցչի՝ ամոթալի ցածր աշխատավարձը։

Հիմա, ժողովրդին արած իր վատությունները հիմնավորելու համար, օրինակները բերում է ինչ-որ հարուստների վրա, որ իբր մարդիկ ասեն՝ հա, ուրեմն ճիշտ ես անում, ճնշիր էդ դղյակատերերին, էդ «Բրաբուս»-ների տերերին։

Մարդիկ լավ էլ տեսնում ու հասկանում են, որ Նիկոլն էդ «բրաբուսատերերի» հետ իր հարցերը վաղուց պարզել է ու ընկերություն է անում, թիրախում ժողովուրդն է:

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 2035

Մեկնաբանություններ