-
13.12.2019|
00:29
Ադրբեջանը վաղուց է ցանկանում Արցախի և Հայաստանի դեմ նախապատրաստվող պատերազմում ներգրավել Սիրիայում և Իրաքում ձախողված և իրենց հիմնական նպատակին չհասած ԻՊ-ի («Իսլամական պետության») մարտիկներին:
-
13.12.2019|
00:14
Իշխանափոխությունից հետո երկար ժամանակ քաղաքական վերլուծությունների հիմնական թեմաներից մեկն ընդդիմադիր դաշտում առաջացած վակուումն էր։ Զավեշտալի է‚ որ հանրության մոտ երկար ժամանակ չկար այդ բաց դաշտը լրացնելու պահանջ։
-
13.12.2019|
00:13
«Ամեն ինչ ունայն է՝ քամու աշխատանք»՝ Ժողովող: ՈՒ մենք ծնվում ու ապրում ենք «ունայնի» մեջ, փորձում երջանիկ լինել, ապրել ու հիշատակներ թողնել: Մեզ կարող են հիշել մեր հարազատներն ու մտերիմները, հիշատակը ընդհանրական է՝ հանրային գիտակցության փաստ: Եվ ուրեմն՝ ժպտացեք:
-
12.12.2019|
12:54
ԱՄՆ-ը պատրաստվում է գնել F-35 կործանիչները, որ պետք է փոխանցվեին Թուրքիային, բայց չի տա՝ С-400-ները գնելու պատրվակով: ԱՄՆ-ը միջոցներ է հատկացրել ինքնաթիռներն իրեն պահելու համար:
-
12.12.2019|
12:49
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին կրկնել են 2016-ի նախագահական ընտրություններին միջամտության մեղադրանքը և նախազգուշացրել են փորձերի կրկնությունից: Լավրովը մեղադրանքներն անվանել է անհիմն: ՙԿասկածների ալիքը ողողել է Վաշինգտոնը՚՝ ասել է Լավրովը:
-
11.12.2019|
12:52
Ֆրանսիան մտադիր է կես տարում լեգալ միջոց գտնել՝ շրջանցելու ԱՄՆ որոշ պատժամիջոցներ, որ խանգարում են բանկերին ներդրումներ անել ՌԴ-ում՝ դեկտեմբերի 10-ին Մոսկվա այցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրյունո Լե Մերը: Նա մասնակցել է տնտեսական, ֆինանսական, արդյունաբերական ու առևտրային հարցերով ռուս-ֆրանսիական խորհրդի նիստին:
-
11.12.2019|
12:49
Փարիզում ավարտվեց նորմանդական սամիթը: Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ղեկավարները 9 ժամից ավելի բանակցեցին: Գլխավոր արդյունքը կալանավորված անձանց փոխանակումն էր՝ բոլորը բոլորի հետ սկզբունքով, մինչև տարեվերջ, նաև զորքերի հետագա հետքաշումը:
-
10.12.2019|
11:13
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնակատարությանը:
-
10.12.2019|
11:11
ԱՄՆ-ը վարում է պատժամիջոցների քաղաքականություն ռուսական հրթիռների պատճառով՝ նշում են թուրք բիզնեսմենները:
-
10.12.2019|
01:52
Հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, «ժողովրդական կառավարության» ադրբեջանամետության համոզիչ ու բացահայտ ապացույց ստացավ։ Ընդ որում, Հայաստանի կառավարությունն իր հակաազգային գործողությունների մեջ ներգրավեց նաև Արցախի ղեկավարությանը։ Մերկապարանոց չլինելու համար ներկայացնենք Արցախի ԱԳՆ-ի վերջին պաշտոնական հայտարարությունը։