Թուրքիայում գիշերը ձերբակալվել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Ազգային մեծ ժողովի փոխխոսնակ Փերվին Բուլդանը և խմբակցության պատգամավորներ, կուսակցության համանախագահներ Սելահաթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ պահանջել է Եվրամիությունից հանել վիզային ռեժիմը: Հակառակ դեպքում՝ Թուրքիան դուրս կգա փախստականների մասին համաձայնագրից:
Այս հոդվածը Cumhuriyet-ի հավատարիմ ընթերցողների համար չէ: Այս տողերը ես գրում եմ նրանց համար, ովքեր չեն գնում, չեն սիրում Cumhuriyet-ը և ձայն չեն բարձրացնի ի պատասխան մեր թերթի դեմ ճնշումների և մեր գործընկերների հալածանքների:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 6 ամսից ավելի մի զարմանալի գործ է քննվում: (Այստեղ մեր հարգանքի անդնդախոր հավաստիքը նվիրաբերենք վերոնշյալ դատարանին՝ հայտարարելով, որ այն աշխարհի ամենաարդար դատարանն է):
Երկօրյա ձմեռն անցավ, առաջին ձյունը, ինչպես սերը, կուտ գնաց ու հալվեց: Տեղ-տեղ: Իսկ տեղ-տեղ կոտրեց ծառերն ու նետեց ճանապարհներին, ինչ-որ տեղ էլ՝ տանիքներին: Միջերկրածովյան ցիկլոն է, ծով չկա, քամին չգա՞:
Ի սկզբանե պարզ էր, որ 2017 թ. խորհրդարանական ընտրությունների մոտենալուն պես հայաստանյան քաղաքական դաշտը պետք է ակտիվանա, և ակտիվության հիմնական վեկտորը զուտ քաղաքական հայտերից, նոր կուսակցությունների ձևավորման գործընթացից պետք է անցնի շատ կոնկրետ ֆորմատների ձևավորմանը։
Մինչ Արևմուտքի երկրները չարախոսում են ահաբեկչական ավազակախմբերից Սիրիան «մաքրելուն» Ռուսաստանի մասնակցության և Հալեպում ռուս զինվորականների մարդասիրական գործողության կապակցությամբ, թուրք-իրանական «թյուրըմբռնումները» վերսկսվել են: Բայց այս անգամ... իրաքյան Մոսուլի պատճառով:
Կարեն Կարապետյանի մուտքը հայկական տնտեսական միջավայր նշանավորվեց շատ կարևոր նորամուծությամբ. առաջին անգամ պաշտոնապես հաստատվեց վաղուց պարզ այն ճշմարտությունը, որ Հայաստանի տնտեսական ճգնաժամը խոր, անչափ խոր է:
Մեր ժամանակներում չի խանգարում, եթե դաշնային կանցլերը գիտի աշխարհը՝ այդպես էլ պետք է լինի՝ քրիստոնեադեմոկրատների միության տեսակետից, նույնիսկ եթե թեկնածուն սոցիալ-դեմոկրատների կուսակցությունից է:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...