Սովորաբար Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ տարբեր մակարդակների բանակցային հանդիպումներից հետո հանրությանը մատուցվում են շատ ժլատ տեղեկություններ։ Եվ բացի պաշտոնական հայտարարություններից ու հաղորդագրություններից, մնացածի մասին մնում է, թերևս, միայն կռահել։
Իջևան գալու հաջորդ իսկ օրը «Պոլիտեխնիկ» ուսանողական ջոկատը մեր տեսադաշտից վերացավ, հօդս ցնդեց, ուսանողական խմբերն ու ջոկատները մաս-մաս թողեցին ու հեռացան, գնացին իրենց ամառային արձակուրդներն անցկացնելու, մնաց միայն մեր խմբի ուսանողներից կազմված բրիգադը՝ թվով 12 ուսանող:
Ֆիասկո ապրելով հակառուսական պատժամիջոցների հարցում, Վլադիմիր Պուտինը որոշեց Եվրոպայի համար անսպասելի փոխել քաղաքականությունը՝ Die Welt-ում գրում է Էդուարդ Շտայները: Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովում խոսվեց նաև Ռուսաստանի ու Եվրամիության ոչ այնքան պարզ հարաբերությունների մասին:
Հայոց 2016-ի հունիսը ստույգ մտնելու է պատմության մեջ: Ոմանց համար՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի Հայաստան եռօրյա այցելությամբ: Ոմանց համար՝ Ընտրական օրենսգրքի ու խորհրդարանական ընտրությունների հարցում կոնսոլիդացիայի:
Վերջերս, երբ Հայաստանից մի քանի լրագրողներ ԶԼՄ-ների համագործակցության «Նոր հայացք» ծրագրի շրջանակներում գտնվում էին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, հանդիպում-զրույց ունեցան Ռուսաստանի «Ռոսիա» հեռուստաալիքի մեծահամբավ հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ:
Ակնհայտորեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ հաճույք է ստանում սեփական թուլությունների նվազեցումից, ընդդիմախոսների թույլ կողմերը իր շահերի համար օգտագործելուց և դերերի ճկուն փոխատեղումից՝ սուր կատակներով:
Այսօր առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Սանկտ Պետերբուրգ: Պաշտոնական տեղեկատվությամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին նախ առանձնազրույցներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ (հաջորդականությունը չի նշվում), որից հետո երեք նախագահները բանակցություններ կվարեն միասին:
Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ Անկարան ծրագրում է մինչև ամռան վերջը նորմալացնել հարաբերությունները Մոսկվայի հետ: Haber7-ը, հղում անելով դիվանագետներին, հաղորդում է, որ Թուրքիան ճանապարհային քարտեզ է մշակել 9 քայլով:
Գարունը թուրք-ռուսական հարաբերություններին ապագայի հույսեր բերեց: Անկարան հարաբերությունները հին ժամանակներին վերադարձնելու նպատակով ճանապարհային քարտեզ մշակեց:
Երբ ազդարարվեց Թրամփի ուղերձը Եվրոպային՝ զենքը՝ մեզնից, փողը՝ ձեզնից, եվրամայրաքաղաքաներից հնչեցին դրական պատասխաններ: Հայտարարեցին զենքի գնման վրա հսկայական գումարներ ծախսելու պատրաստակամության մասին՝ պատերազմի շարունակությունը Ուկրաինայում ապահովելու համար: Սակայն այսօր արդեն կան անհամաձայնություններ, թե ով է վճարելու...