Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 
  • «Բարբարոսայի հատուկ թղթապանակ» հիշեցնող այդ պլանները ձանձրացրել են թե՛ ուկրաինացիներին, թե՛ ռուսներին

    «Բարբարոսայի հատուկ թղթապանակ» հիշեցնող այդ պլանները ձանձրացրել են թե՛ ուկրաինացիներին, թե՛ ռուսներին

    03.05.2013| 00:09
    ՈՒկրաինան, որպես մի երկիր, որի բնակչության ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս ընդդեմ ՆԱՏՕ-ի, և որտեղ միաժամանակ նկատելի քաղաքական ու քաղաքացիական ակտիվություն է հանդես բերվում, չի կարող երբևէ ընդունվել դաշնախմբի մեջ, անգամ բնակչության շրջանում «բացատրական լայն աշխատանքի» անցկացման պարագայում։
  • Քաղաքը, որ  խաչմերուկ չունի

    Քաղաքը, որ խաչմերուկ չունի

    30.04.2013| 02:26
    Պարզապես տխուր է, մարդկայնորեն տխուր այն ամենը, ինչ կատարվում է այս օրերին Երևանի ավագանու ընտրության առիթով: Առաջին հայացքից ամեն ինչ քիչ թե շատ նորմալ է: Օրենսդրորեն ամեն ինչ համարյա օրինաչափ ու կատարյալ է. քաղաքական ուժերը ճիշտ ժամանակին, պահպանելով բոլոր կանոնները, պայքարում են համայնքային (հիշեցնում եմ` բնավ ոչ համապետական, ընդամենը համայնքային) ընտրություններում հաղթելու համար, որը չորս տարով ավագանու անդամի կարգավիճակ է տալիս: Ճիշտ է, այդ համայնքը մայրաքաղաքն է, Հայաստանի դեպքում` պետության կեսը բնակչության թվով, մյուս ազդեցությունների մասին չեմ ասում: Առաջին հայացքից, իրոք, ամեն ինչ ճիշտ է ու օրինաչափ: Բայց հանճարեղ է ասված, որ սատանան մանրամասների մեջ է: Մանրամասներ, որոնք բնավ էլ չորրորդական նշանակություն չունեն: Մանրամասներ, որոնք մեր կյանքի ամբողջությունն են կազմում: Մանրամասներ, որոնք անմահ են պահում սատանային:
  • Մեռավ ինտրիգը,  կեցցե՛ ինտրիգը

    Մեռավ ինտրիգը, կեցցե՛ ինտրիգը

    30.04.2013| 02:23
    Ընտրական եռաֆազ ցիկլն իր ֆինիշին է մոտենում` գործընթացի նկատմամբ հետաքրքրությունն իսպառ կորցրած: Միակ ինտրիգը, որ կարող է «տեսարան» ապահովել, մնացել է մայիսի 9-ի հանրահավաքը, որ կարող է սնուցող «երակ» դառնալ հետընտրական զարգացումների համար: Մոդերատորները կփորձեն պահել լարվածությունը, մի քիչ էլ այս ընտրությունները հարամելու, ազդեցություն ձեռք բերելու համար, ինչը նույնքան անհեռանկար է, որքան նախագահականի հետընտրական զարգացումներն էին: Եթե ոչ ավելին: Շա՜տ ավելին։
  • Անատոլիական քաղաքակրթության «բզկտվածությունը» երկիրը կտանի մասնատման

    Անատոլիական քաղաքակրթության «բզկտվածությունը» երկիրը կտանի մասնատման

    30.04.2013| 01:53
    Թուրքիայի ներքին և միջազգային դրությունը շատ հակասական է և այդ երկարատև իրավիճակն անդրադառնում է համաշխարհային տնտեսության և քաղաքականության մեջ տիրող ճգնաժամային երևույթների վրա։ Ձգտելով դառնալ Մեծ Մերձավոր Արևելքի առաջատար պետությունը, Թուրքիան զգալի հաջողություններ է արձանագրել տնտեսության մեջ և սոցիալական ոլորտում, տարածաշրջանային նոր քաղաքականություն է իրականացնում, սակայն շարունակում է կախման մեջ մնալ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության և միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերություններից։
  • Մռայլվո՞ւմ է ռուսաստանյան երկյակի ապագան

    Մռայլվո՞ւմ է ռուսաստանյան երկյակի ապագան

    29.04.2013| 17:46
    Վերջերս Ռուսաստանի լրատվամիջոցներում հաճախակի են դարձել հարձակումները վարչապետ Դմիտրի Մեդվեդևի վրա: Նույնիսկ կանխատեսումներ են արվում, թե երկրի կառավարող վերնախավում քաղաքական-տնտեսական չհուսադրող իրավիճակի հետ կապված սրվում է երկու քաղաքական ուժերի` Պուտինի և Մեդվեդևի կողմնակիցների հակամարտությունը:
  • Քաղաքական վերադասավորումների հեռանկարը

    Քաղաքական վերադասավորումների հեռանկարը

    29.04.2013| 17:40
    Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունը Հայաստանի քաղաքական հնգամյակի եզրափակիչ փուլն է: Թերևս, սա է պատճառը, որ 1ընտրությանը մասնակցող կուսակցությունների մեծ մասը համայնքային բնույթի ընտրությանը քաղաքական պայքարի երանգ է հաղորդում, որպես նախընտրական քարոզչության մարտավարություն ընտրելով իշխող հանրապետականի դեմ հակաքարոզչության իրականացումը: Այս գործում հատկապես աչքի են ընկնում ԲՀԿ-ականները, որոնք, ի տարբերություն քաղաքական դաշտի մարգինալ ՀԱԿ-ի, փորձում են քաղաքական միավորներ ստանալ հետագա գործընթացներում ավելի հարմար դիրքեր ապահովելու համար:
  • Իշխանությունը իր  հնարած հայելու առաջ

    Իշխանությունը իր հնարած հայելու առաջ

    26.04.2013| 01:27
    Երևանի ավագանու ընտրություններին մնացել է ինը օր, իսկ քաղաքական դաշտի վերադասավորման գործընթացները կարծես նախորդում են ընտրություններին, թեև, բնականաբար, ամբողջանալու են ընտրություններից հետո:
  • Խաղը մոտենում է  ավարտին

    Խաղը մոտենում է ավարտին

    26.04.2013| 01:25
    Չնայած այն պնդմանը, որ քաղաքականությունը երկրորդ արհեստն է` առաջին հայտնիից հետո, բայց արի ու տես, որ իր դեպքում ևս որոշակի օրինաչափություններ են գործում: «Առաջ պոռալով` հետ-հետ երթալը», իշխանություն լինելով այլընտրանք «խաղալը», կոկորդ պատռելը կարող են լոկ ժամանակավոր էֆեկտ ապահովել: Հետո գալիս է «մարտ ամիսը` դարդ ամիսը», և ամեն բան գցում է իր տեղը: Այո, այսօր, որքան էլ ցավալի կամ օրինաչափ, ԲՀԿ-ն հայտնվել է լուսանցքում: Հանգի՜ստ, հանգի՜ստ: ԲՀԿ հանդիպումներին մասնակցում է մի քանի հոգի, ԲՀԿ-ն այնքան ասելիք չունի, որ Օսկանյանը սկսել է Համաշխարհային բանկի «մազերը պոկել»` լավ իմաստով, մեկ այլ դեպքում էլ` պարոն Լոկին ցիտել: Ինչը նույնիսկ «երգով նահանջ» չէ: Իսկ նախորդ օրը Ծիծեռնակաբերդում Ծառուկյանի և ոստիկանության միջև տեղի ունեցած «միջադեպը», ինչպես ասում են, վերջն էր:
  • Էլիտար քաղաքական խաղեր`  եվրոպական «մեծ տանդեմում»

    Էլիտար քաղաքական խաղեր` եվրոպական «մեծ տանդեմում»

    26.04.2013| 00:58
    ՆԱՏՕ-ի հեռանկարների վերաբերյալ հրապարակային և ոչ հրապարակային բանավեճում առաջացել է երկու հանգամանքով պայմանավորված մի շատ տարօրինակ իրավիճակ։ Նախ, Ֆրանսիան, որը երկար ժամանակ ամերիկյան անդրատլանտյան քաղաքականության հանդեպ ընդդիմություն էր, Ն. Սարկոզիի շուրթերով հայտարարեց, որ ինքը ՆԱՏՕ-ում ավելի կարևոր դերի է հավակնում, ավելին, ջանում է արագ տեմպերով եվրոպականացնել դաշնախումբը` Գերմանիայի հետևողական աջակցությամբ։
  • Իշխանությունները չպետք է թույլ տան, որ փտած, անփառունակ  քաղաքական գործիչները  հերթական անգամ խաբեն ժողովրդին

    Իշխանությունները չպետք է թույլ տան, որ փտած, անփառունակ քաղաքական գործիչները հերթական անգամ խաբեն ժողովրդին

    26.04.2013| 00:41
    Եվ այդպես, քառորդ դար այլասերման ճանապարհով անցած ՀՀՇ-ն դարձավ ՀԱԿ, մոռանալով, որ անունը փոխելով ամանի միջինը չի փոխվում: Իսկ ամանի միջինը նույնն է, որի համից ու հոտից ժողովուրդ կոչվածը կշտացել է: Եվ այդպես, ծնվեց ՀԱԿ-ը` հայ ժողովրդի ապագա վառ հայրենասերների քաղաքական նոր ուժը, որը ջանասիրաբար պատրաստվում է փոխարինելու հայրենասիրաբար հայրենիքը թալանող նախկին պարտայգենոսեներին: