-
07.07.2020|
01:03
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա և՛ Եվրոպայում, և՛ ամբողջ աշխարհում տեսնում են, որ այնտեղ պետության չորս ղեկավար է փոխվել, վարչապետերն են փոխվում, և ընդհանրապես կադրերի փոփոխում կա, իսկ Ադրբեջանում արդեն 27 տարի նույն ընտանիքն է իշխում։ Իշխանության փոխելիության սկզբունքը պահպանվում է նույնիսկ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։
-
07.07.2020|
00:14
Մեզնից ամեն մեկն ունի իր տխրության ու ուրախության պատճառները՝ անձնական, կան և անանձնական պատճառներ: Ինձ միշտ թվացել է, որ 1995-ի հուլիսի 5-ին ընդունված ու արդեն 25 տարեկան դարձած ՀՀ Սահմանադրությունը, որ 10 տարին մեկ փոփոխվեց, մեր բոլորի խորթ երեխան է, որին ոչ ոք չի սիրում:
-
06.07.2020|
08:50
Հոնկոնգի հանրային գրադարանները դադարեցրել են մի քանի քաղաքագիտական ու պատմական գրքերի սպասարկումը՝ նրանց համապատասխանությունը ստուգելու համար Հոնկոնգի ազգային անվտանգության մասին նոր օրենքի բովանդակությանը:
-
06.07.2020|
08:33
Հանրաքվեում ընտրողների 78%-ը ՌԴ նախագահին հնարավորություն տվեց իր մանդատը երկարաձգել մինչև 2036-ը: Բայց նրա ցանկությունը դա չէ՝ գտնում է ֆրանս-ռուսական «Օբսերվո» կենտրոնի տնօրեն, Միջազգային ու ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (IRIS)աշխատակից Առնո Դյուբենը Ouest-France-ին հարցազրույցում:
-
05.07.2020|
10:32
ԱՄՆ անկախության օրվա առիթով, որ նշվում է հուլիսի 4-ին, Դոնալդ Թրամփը ելույթ ունեցավ Հարավային Դակոտայում Ռաշմոր լեռան վրա ԱՄՆ նախագահների նշանավոր հարթաքանդակի մոտ ու հարձակվեց նրանց վրա, որ ռասիզմի դեմ բողոքի Black Lives Matter շարժման ժամանակ ավերում էին հուշարձանները:
-
05.07.2020|
10:29
Բնակչության մեծ մասը կարող է բնական իմունիտետ ունենալ նոր կորոնավիրուսի նկատմամբ, թեպետ երբեք չի վարակվել՝ պնդում են գիտնականները: Սըր Ջոն Բելը, Օքսֆորդի համալսրանի բժշկագիտության պրոֆեսորը, որ գլխավորում է Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակման Օքսֆորդի թիմը, հայտարարել է, որ մարդկանց մեծ մասը, հավանաբար, իմունիտետի ֆոնային մակարդակ ունեն՝ գրում է Սառա Նեպտոնը The Telegraph-ում:
-
04.07.2020|
10:34
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հուլիսի 3-ին կառավարության հրաժարականը ներկայացրեց : Հրաժարականը ընդունվեց՝ հաղորդել է Ելիսեյան պալատը: Հրաժարական տված կառավարությունը կշարունակի զբաղվել ընթացիկ գործերով՝ մինչև նոր կառավարության նշանակումը, որ սպասվում է հուլիսի 8-ին:
-
04.07.2020|
10:30
Եվրոպական ու ամերիկյան մամուլը, պատմելով համառուսական հանրաքվեի մասին, ընդգծել է երկու պահ: Առաջին՝ հանրաքվեի արդյունքը կանխորոշված էր, բայց, միևնույն է, կարևոր էր Պուտինի համար, որովհետև իր կարծիքով ժողովուրդն էր իրեն մանդատ տալիս հետագա կառավարման համար: Երկրորդ՝ պաշտոնական ալիքները և քարոզիչները խոսում էին համարյա 50 փոփոխությունների մասին, բայց ոչ ամենագլխավորի:
-
03.07.2020|
22:24
Հունիսի 29-ին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհուրդը խորհրդակցություն էր անցկացրել‚ որից‚ ինչպես միշտ‚ շատ ժլատ տեղեկություն է ներկայացվել։ Ըստ հաղորդագրության՝ խորհրդակցության գլխավոր թեմաներից մեկը վերաբերում էր հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցերի քննարկմանը։
-
03.07.2020|
10:26
ԵՄ-ն կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին հետաքննել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ թույլ տրված խախտումները՝ հունիսի 2-ին ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարի պոշտոնական ներկայացուցիչը: ԱՄՆ Պետդեպարտամենտը չափազան մտահոգ է փոփոխություններով, որ թույլ են տալիս Պուտինին մնալ իշխանությունը մինչև 2036-ը:
˜Ã¢â€šÂ¬Ã‚ Ă‚«Ã¦Â¼ /1380225551">
