-
24.05.2020|
12:15
Ֆրանսիան ու ԵՄ 10 երկրներ «ափսոսանք» են հայտնել Բաց երկքի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մտադրության առնչությամբ: Մայիսի 22-ի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Բաց երկնքի համաձայնագիրը մասնակից երկրների փոխվստահության «կարևոր տարր է»:
-
24.05.2020|
12:12
Աշխարհն ունի Գեդուն Չոկի Նիմայի միայն մեկ լուսանկար՝ ամենանշանավոր մարդկանցից մեկի, որ անհետ կորած է: 6 տարեկանում արված ակնթարթային լուսանկարում պատկերված է վարդագույն թշիկներով, ապատիկ տղեկ:
-
23.05.2020|
13:48
Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը ուրբաթ վերսկսել է աշխատանքները կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդմիջումից հետո՝ օրակարգում ներառելով օրինագիծ «Հոնկոնգի իրավական համակարգի և իրավակիրառ մեխանիզմի կատարելագործման մասին», որով պատասխանատվություն է նախատեսվում «ընդվզումի, անջատականության և դավաճանության» համար:
-
23.05.2020|
13:46
Նախագահ Թրամփի սպառազինությունների վերահսկողության հարցով նոր բանակցողը ծրագրում է առաջիկայում հանդիպել իր ռուս գործընկերոջ հետ՝ քննարկելու ԱՄՆ նոր առաջարկը հեռուն գնացող համաձայնագրի շուրջ՝ բոլոր մարտագլխիկների սահմանափակման հարցով Ռուսաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում՝ հաղորդել են ամերիկացի պաշտոնյաները:
-
22.05.2020|
11:08
Ճապոնիայում ի պատասխան Covid-19-ի ճգնաժամի՝ մաֆիոզ խմբավորումները մրցում են պետության հետ՝ գրել է պատմաբան, Մուսասիի համալսարանի պրոֆեսոր Քրիստիան Քեսլերեն Le Figaro-ում:
-
22.05.2020|
11:03
Հոգեբաններն ուսումնասիրել են՝ ինչպես են մարդիկ իրենց դրսևորում կորոնավիրուսի ժամանակ: Վարքագծի երկու տիպ անհանգստություն է հարուցում՝ գրում է Յանե Կիզելբախը Der Spiegel-ում:
-
22.05.2020|
01:10
Այնուհետև մերձավորարևելյան ԶԼՄ-ներն ու փորձագետներն սկսեցին սենսացիոն նորություններ հաղորդել։
-
22.05.2020|
01:07
Օրերս հերթական ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աչքի ընկավ իր համար համեմատաբար զուսպ կեցվածքով և ակնհայտորեն փորձում էր խուսափել վերջին օրերին անձամբ իրեն ուղղված մեղադրանքներից։ Քաղաքական վերլուծաբաններից շատերը դա բացատրեցին նրանով, որ կառավարության ղեկավարը, չունենալով իրական ու համոզիչ հակափաստարկներ, փորձում է պարտիան հետաձգել՝ ժամանակ շահելու ու հասկանալու համար, թե իր նկատմամբ էլ ինչ կոմպրոմատներ, ինֆորմացիաներ և տեղեկատվական ռումբեր կան հակառակորդների մոտ։
-
22.05.2020|
00:14
Մենք ապրում ենք ճգնաժամի պայմաններում՝ առողջապահական կամ սանիտարական: Ճգնաժամն ունի իր պահանջներն ու պարտադրանքները: ԲՈԼՈՐԻՍ: Իշխանությանը և ժողովրդին:
-
21.05.2020|
10:08
Անցած տարվա համեմատ ՌԴ ՀՆԱ-ն ապրիլին կրճատվել է 1/3-ով: Նավթի գնանկումը համարյա նույն բացասական ազդեցությունն ունի, ինչպես կորոնաճգնաժամը՝ գրում է Անդրե Բալենը Handelsblatt-ում: