-
06.05.2020|
08:48
Մայիսի 4-ին ԵՄ-ն օնլայն կոնֆերանս անցկացրեց COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակմանն անհրաժեշտ միջոցների հավաքման համար: ԵՄ-ն 1 միլիարդ եվրո է հատկացրել պատվաստանյութի մշակման միջազգային ջանքերի համար՝ հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
-
05.05.2020|
10:52
France Inter ռադիոկայանը մայիսի 4-ին իր կայքում զետեղել է Միշել Ուելբեկի նամակը: Ժան Պոլ Սարտրի ու Ալբեր Կամյուի ժամանակներից ամենահայտնի ֆրանսիացի գրողը նկարագրում է իրականությունը COVID-19-ի պանդեմիայից ու կարանտինից հետո:
-
05.05.2020|
10:47
Հետկորոնավիրուսային դարաշրջանը վերջ կդնի չափազանց երկարած շրջանին, որում գտնվում էր աշխարհը համարյա երկու տասնամյակ դեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո: 19 տարի գլոբալ վտանգների ժանյակը այս կամ այն կերպ մնում էր այդ «բացարձակ իրադարձության» ստվերում, որ այդքան ողբերգական սկսեց նոր դարը:
-
05.05.2020|
00:44
Վերջերս մենք հայտնել էինք մեր ընթերցողներին, որ, «հանգամանքների տարօրինակ բերումով», մոլորակում Covid-19 կորոնավիրուսի տարածումն ըստ ժամանակի համընկնում է նավթային անողոք պայքարի հետ, որում ներգրավված են մի կողմից` ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան, մյուս կողմից` Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը։
-
05.05.2020|
00:18
Երեկվանից պարետի որոշմամբ անցել ենք ազատ կյանքի՝ մասամբ, առանց հասարակական տրանսպորտի ու որոշակի սահմանափակումներով: Ինչպես՝ Եվրոպան: Համեմատությունն այդքանով ավարտվում է: Ի տարբերություն Եվրոպայի՝ Հայաստանում այդպես էլ ՉԸՆԿԱԼՎԵՑ կորոնավարակի վտանգավորությունը:
-
04.05.2020|
08:41
ԱՄՆ-ի Սննդի և բուժամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել արտակարգ դեպքերում Ռեմդեսվիր (remdesivir) փորձարարական, հակավիրուսային դեղամիջոցի օգտագործմանը COVID-19-ի բուժման համար:
-
04.05.2020|
08:38
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը իր հրամանագրով դադարեցրել է խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի լիազորությունները:
-
02.05.2020|
11:47
Ապրիլի 30-ին տեսակապով բանակցել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները: Կողմերը ընդգծել են փոքր առաջընթացը Մինսկի համաձայնությունների կատարման գործընթացում ու պայմանավորվել նոր հանդիպման մասին:
-
02.05.2020|
11:42
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը վարակվել է կորոնավիրուսով: Իր հիվանդանալու մասին նա տեսակապով հաղորդեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Միշուստինն ասաց, որ ինքնամեկուսանալու է և փոխարինող առաջարկեց առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին: Միշուստինը հավաստիացրեց Պուտինին, որ կառավարությունը շարունակում է ակտիվ աշխատել, և ինքն էլ կապի մեջ է լինելու:
-
01.05.2020|
10:31
Պանդեմիան բացահայտում է խոր փոփոխություններ միջազգային համակարգում, որ Արևմուտքի երկրները հաճախ հակված են անտեսել: Միայն ուժի քաղաքականությունը և գլոբալ մարտահրավերների ռեալիստական գնահատականը թույլ կտա Եվրոպային խուսափել ռազմավարական մարգինալացումից՝ գրում է Պիեռ Անրի դ'Արժանսոնը Le Figaro-ում: