ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

'Чем черт не шутит?'

'Чем черт не шутит?'
13.06.2008 | 00:00

Ընդամենը մի քանի օր առաջ քաղաքական և լրագրողական շրջանակներում աշխուժորեն քննարկվում էր ԱԺ հանրապետական պատգամավոր ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ Ղազախստանում Հայաստանի դեսպան նշանակելու «գրեթե լուծված» հարցը, իսկ այսօր արդեն շրջանառության մեջ է երիտասարդ բժիշկ-օրենսդրին խորհրդարանի նոր հանձնաժողովներից մեկը «բաշխելու» թեման։

«Ի վերջո՝ դեսպա՞ն, թե՞ մշտական հանձնաժողովի նախագահ» հարցն ուղղեցինք հենց իրեն, և նա չժխտեց, որ քննարկվել է կա՛մ Ղազախստանում, կա՛մ Եվրոպայում դիվանագիտական աշխատանքի անցնելու թեման։

«Այս պահի դրությամբ ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ տարբերակների հետ կապված լրացուցիչ մեկնաբանությունների օբյեկտիվ հիմք չունեմ։ Առաջինի դեպքում որոշումը, բնականաբար, երկրի նախագահինն է, երկրորդ դեպքում Ձեր մատնանշած սցենարը ենթադրում է նախ և առաջ խորհրդարանական ընդդիմության հրաժարումը իրեն հատկացվելիք հանձնաժողովների նախագահների պաշտոններից։ Երբ իրենք հրաժարվեն (ուշադրություն դարձրեք՝ «երբ» և ոչ` «եթե»- Լ. Մ.), այն ժամանակ էլ, կարծում եմ, կարող են որոշումներ կայացվել։ Այսինքն, ո՛չ ժխտում, ո՛չ էլ հաստատում եմ շրջանառվող լուրերը»,- ասաց Աշոտյանը։

Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 14917

Մեկնաբանություններ