Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թունավորված է եղել տասը հոգի

Թունավորված է եղել տասը հոգի
06.06.2012 | 02:50

ՈՒկրաինայի հավաքականի բժշկի հավաստմամբ` հարցականի տակ է եղել Թուրքիայի ընտրանու հետ երեկվա ընկերական հանդիպման անցկացումը: Պատճառը զանգվածային թունավորումն է եղել, որն ունեցել է սննդային ծագում: Դրությունն այն աստիճանի է բարդացել, որ դժվարությամբ է կոմպլեկտավորվել խաղադաշտ դուրս եկող կազմը: ՈՒկրաինացիները խաղը տանուլ են տվել 0:2 հաշվով: Չնայած եղածին, այնուամենայնիվ, չպիտի թերագնահատել թուրքերի խաղը: Նրանք ցույց են տվել գեղեցիկ, մոբիլ ֆուտբոլ և արժանի հաղթանակ են տոնել: Ի դեպ, սա նրանց երկրորդ հաղթական խաղն էր Եվրոպայի եզրափակիչ դուրս եկած թիմերի նկատմամբ: Օրեր առաջ թուրքական ընտրանու «զոհն» էին դարձել պորտուգալացիները (1:3): Դարձյալ սեփական հարկի տակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ