Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

ԿԼԻՉԿՈՆԵՐ+ՍԹԱԼՈՆԵ

ԿԼԻՉԿՈՆԵՐ+ՍԹԱԼՈՆԵ
02.11.2011 | 00:00

Մինչ բրիտանացի պրոֆեսիոնալ Դևիդ Հեյը պատրաստվում է մեծ բռնցքամարտ վերադառնալ` եկող գարնանը Վիտալի Կլիչկոյի հետ ևս մեկ մենամարտ անցկացնելու, իսկ WBA վարկածով աշխարհի չեմպիոն, գերծանր քաշային Ալեքսանդր Պովետկինը (այս դեկտեմբերին նրան մրցամարտ է սպասում ամերիկացի Սեդրիկ Բոսվելի հետ) 2012-ի համար իր գլխավոր նպատակ է հռչակում Վլադիմիր Կլիչկոյի դեմ ռինգ դուրս գալը, Կլիչկո եղբայրները Սիլվեստր Սթալոնեի հետ պատրաստվում են մյուզիքլ բեմադրել հոլիվուդյան հանրահայտ կինոաստղի «Ռոքի» ֆիլմի սցենարի հիման վրա, որի պրեմիերան նախատեսված է մյուս տարի:
Ըստ շրջանառվող խոսակցությունների, մյուզիքլի բյուջեն շուրջ տասնհինգ միլիոն ամերիկյան դոլար է: Եթե նկատի ունենանք Սիլվեստր Սթալոնեի բացառիկ հաջողակ լինելու հանգամանքը, այս նախագիծը կարող է փոխհատուցվել եռանիշ գումարով:
Ինչի հիման վրա է արվում այս եզրակացությո՞ւնը:
Անցած դարի 70-ական թվականների սկզբներին բռնցքամարտիկ Ռոքի Բալբոայի մասին պատմող իր կինոսցենարով այն ժամանակ համաշխարհային կինոյի համար դեռևս անհայտ դեմք Սիլվեստր Սթալոնեն քիչ դռներ չմաշեց մինչև կարողացավ քսանհինգ հազար դոլարով վաճառել սցենարը: Կինոնկարի բյուջեն կազմեց մեկ միլիոն դոլար, որը ցուցադրումից հետո փոխհատուցվեց 225 անգամ: Կինոնկարի հաջողությունը ծնունդ տվեց ևս հինգ ֆիլմի, սակայն սա չէ կարևորը: Անգերազանց մնացած հենց առաջին «Ռոքիի» սցենարն է ընկած մյուզիքլի հիմքում, և ֆիլմի ոչ միայն գումարային հաջողությունն է ստիպում հավատալ Կլիչկոներ-Սթալոնե եղբայրակցության այս ծրագրի ապագա հաջողությանը: Չմոռանանք, որ առաջին «Ռոքին» եռակի օսկարակիր կինոնկար է:
Ինչ վերաբերում է ծրագրի հեղինակների դաշնությանը, Սթալոնեն Վիտալի ու Վլադիմիր Կլիչկոների մարտարվեստի երկրպագուն է, ճիշտ այնպես, ինչպես վերջիններս երկրպագում են մեծանուն դերասանին: Այդ խոնարհման յուրօրինակ արտահայտություններից պիտի համարել և այն, որ հռչակավոր անգլիացի բռնցքամարտիկ, գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Լենոքս Լուիսի հետ մարտում Վիտալի Կլիչկոն հագել էր Սթալոնեի հերոսի` Ռոքիի կիսավարտիքը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1783

Մեկնաբանություններ