Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հունաստան-Չեխիա` 1:2

Հունաստան-Չեխիա` 1:2
12.06.2012 | 10:44

Հունաստան-Չեխիա հանդիպումով այսօր տրվեց ֆուտբոլի Եվրոպայի ընթացիկ առաջնության խմբային երկրորդ խաղերի մեկնարկը: Ռուսներից ունեցած ջախջախիչ պարտությունն այլընտրանք չէր թողել չեխերին, և նրանք դատապարտված էին մրցակցի դարպասի մոտ փնտրել իրենց հաջողության բանալին: Ամեն ինչ նրանց համար հենց խաղասկզբից դասավորվեց հաջող և արդեն վեցերորդ րոպեին հաղթում էին 2:0 հաշվով (Պետեր Իրաչեկ, Վացլավ Պիլարշ): Հույները ամբողջ առաջին խաղակեսում այդպես էլ ուշքի չեկան չեխական շոկից: Երկրորդ խաղակեսում դաշտ մտած Թեոֆանիս Գեկասին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը (53-րդ րոպե), սակայն հույներն ավելին չկարողացան: Չեխիան տարավ միանգամայն արժանի հաղթանակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2929

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ