Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դանիա-Պորտուգալիա` 2:3

Դանիա-Պորտուգալիա` 2:3
13.06.2012 | 11:21

Դանիայի հավաքականի հետ խմբային երկրորդ խաղում Պորտուգալիայի ընտրանին դատապարտված էր պայքարել հաղթանակի համար, այլապես չափազանց ծանր կացության մեջ կհայտնվեր: Պորտուգալացիների ջանքերն առաջին խաղակեսի արդեն քսանչորսերորդ րոպեին պտուղ տվեցին: Անկյունայինի խաղարկումից գոլի հեղինակ դարձավ Պեպեն: Եվս տասներկու րոպե և Բենտուի հավաքականն առջևում էր արդեն 2:0 հաշվով. Նանիի գերազանց փոխանցումը նույնքան գերազանց գոլի վերածեց Հելդեր Պոշտիգան: Սակայն դանիացիները ցույց տվեցին, որ հեշտությամբ հանձնվողներից չեն: Նիկլաս Բենդտները քառասումեկերորդ րոպեին գլխի հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը` լավ նախադրյալներ ստեղծելով հանդիպումը փրկելու համար: Երկրորդ խաղակեսում դանիացիները նետվեցին խելահեղ գրոհների: Խաղավարտից տասը րոպե առաջ Նիկլաս Բենդտները կրկնեց առաջին խաղակեսի հաջողությունն ու հաշիվը կրկին ճակատագրական դարձրեց պորտուգալացիների համար: Այս անգամ նույն խելահեղությամբ գրոհի նետվեցին պորտուգալացիները: Խաղադաշտ դուրս եկած Սիլվեստրե Վարելան ութսունյոթերորդ րոպեին ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը: Պաուլու Բենտուի թիմը պահպանեց խմբայինից դուրս գալու հնարավորությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

/div>