Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈՒԵՖԱ-ն արմատական է տրամադրված

ՈՒԵՖԱ-ն արմատական է տրամադրված
13.06.2012 | 11:31

Օպերատիվ կարգով ՈՒԵՖԱ-ն կարգավարական վարույթ է սկսել Ռուսաստանի ֆուտբոլի միության ու Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ: Առիթը Լեհաստան- Ռուսաստան խաղի ընթացքում երկու երկրների ֆանատների պահվածքն է, որը դրսևորվել է հրավառությունների օգտագործման դեպքերով: Ինչպես չեխերի հետ հանդիպման ժամանակ, այնպես էլ լեհերի հետ խաղում, ռուս երկրպագուները դրսևորել են անկարգապահ վարքագիծ, Լեհաստանի պետական ինքնությունը վարկաբեկող ցուցապաստառներ պարզել: ՈՒԵՖԱ- ի այս վարույթը բացարձակապես կապ չունի ռուս երկրպագուների վրոցլավյան «քաջագործությունների» առնչությամբ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ հնարավոր կիրառելիք քայլերի հետ: Ինչպես ասում են` սա ուրիշ գործ է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2642

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ