Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Լեզվանի տիկին, դադարեցրեք

Լեզվանի տիկին, դադարեցրեք
01.04.2013 | 18:41

Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցերի մեկնարկը տրվեց միջադեպով: Կապանում Հփվհաննիսյանի ելույթը փորձել են ընդհատել, ապա բղավել. «Հեռացե՛ք, հեռացե՛ք»: Մեկն էլ համարձակորեն «կռվի է բռնվել» Հովհաննիսյանի հետ, թե իրեն ինչու է ասում` անողնաշար: «Ես ընտրել եմ Սերժ Սարգսյանին, ինչու ես ասում` ով ընտրել է Սերժ Սարգսյանին, անողնաշար է»,-ասել է մի տղամարդ: Մի կին էլ իր հարցերն է հղել, սակայն արժանացել է Հովհաննիսյանի «լեզվանի» որակմանը: Արցախյան ազատամարտի մասին խոսելիս քաղաքացին նրան հարցրել է, թե որտե՞ղ էր ինքն այդ ժամանակ, ինչին ի պատասխան Հովհաննիսյանն ասել է. «Ճակատի վրա էի, առանց զենքի: Ես նկարում էի հերոսների կռիվը, որ աշխարհին ցույց տամ»: Այս պատասխանն ակնհայտորեն դուր չի եկել կնոջն ու նա հակադարձել է. «Ինչո՞ւ են ձեր երեխաներն ԱՄՆ-ի քաղաքացիներ: Նախագահի թեկնածուն, եթե ժողովրդին հարգեր, մաշված ջինսով չէր գա էստեղ: Գյուլլեն միշտ էլ մեզ է կպել, նրան չի կպնելու»: Չշարունակելով քաղաքացու հետ հարցուպատասխանը, Հովհաննիսյանը կարճ է կապել. «Լեզվանի տիկին, դադարեցրեք»: «Ես լեզվանի չեմ, իմ հարցերն ունեմ: Ինչի ե՞ք խանգարում մեռելոցը»,- նկատել է կինը:
Ի դեպ, այս ամենին հետևող ոստիկանները հայտարարել են, որ հավաքն անօրինական է և հնարավոր է հավաքի մասնակիցները կանչվեն պատասխանատվության:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3999

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ