Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Մարգարետ Թետչերը` ԱՄԷ-ում

Մարգարետ Թետչերը` ԱՄԷ-ում
18.04.2013 | 18:50

Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի մահվան կապակցությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների լրատվամիջոցներն անդրադարձան 1981 թ. ապրիլին Բրիտանական Թագավորության բարձրաստիճան պատվիրակության այցելությանը ԱՄԷ, որի ժամանակ պատվիրակության կազմում է եղել նաեւ տիկին Թետչերը: Հիշարժան է ԱՄԷ և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հանդիպումը Դուբայի Առևտրաարդյունաբերական պալատում, որտեղ Թետչերը հանդես է եկել ելույթով: Նա նաև մամուլի ասուլիս է տվել Աբու Դաբիի «Հիլտոն» հյուրանոցում: Սրանք բավական հիշարժան իրադարձություններ են ԱՄԷ-ի համար:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1967

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ