Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«131 պորտաբույծ է նստած պառլամենտում»

«131 պորտաբույծ է նստած  պառլամենտում»
15.07.2014 | 00:23

Հայաստանի թիվ մեկ մարքսիստ Դավիթ Հակոբյանը կարող է մի ամբողջ «դիսերտացիա կարդալ» այն մասին, թե ինչու է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ձգձգվում: Ավելի հակիրճ պատասխան մարքսիզմի հետևորդը չցանկացավ տալ: «Դա հակիրճի գործ չէ, դա մի ամբողջ հոդված ա, ընկերուհի»,- ասաց Հակոբյանը, փոխարենն առաջարկելով, որ այդ հարցին պատասխանեն հատկապես ԱԺ պատգամավորները:
«131 պորտաբույծ է նստած պառլամենտում: Նրանք են երկրի արտաքին քաղաքականության և ներքին անվտանգության համար պատասխանատու, ոչ թե ես: Նրանց հարցրեք»,- եզրափակեց հավերժ մարքսիստ Դավիթ Հակոբյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ