ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Հայկական ֆիլմի պրեմիերա «Ոսկե ծիրանի» շրջանակներում

Հայկական ֆիլմի պրեմիերա «Ոսկե ծիրանի» շրջանակներում
15.07.2016 | 01:03

Ցուցադրվեց Աննա Արևշատյանի «Բարի լույս» ֆիլմը


«Մոսկվա» կինոթատրոնում դարձյալ հայկական նորօրյա կինոյին նվիրված երեկո էր, կայացավ Աննա Արևշատյանի «Բարի լույս» ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմի թեման Արցախն է ու մեր ապրած դաժան իրականությունը 1990-ականներին:
Կինոդիտմանը ներկա հանդիսատեսը, իհարկե, ունեցավ հուզվելու, զգացվելու առիթներ, սակայն դժվար է փաստել, թե այս ֆիլմը կատարեց մեծ առաքելություն հայ կինոյի պատմության հոլովույթում:


Ընդամենը կարելի է արձանագրել հերթական հայկական ֆիլմի ծնունդը: Ֆիլմ, որ խարխափուն քայլ է կինո դառնալու ճանապարհին:
Մենք հերթական անգամ ստիպված ենք սպասել ավելի լավ ժամանակների, երբ ոչ թե կարձանագրենք ինչ-որ կինոաշխատանքի ծնունդ, այլ կշնորհավորենք միմյանց իսկական կինոյի պրեմիեարայի առթիվ:
Ֆիլմում ամենահաջողված գործոնը երաժշտությունն է, որի հեղինակն է Վահագն Հայրապետյանը: Ի դեպ, նրա ազգանունը սխալ հնչեց ֆիլմը ներկայացնելիս, բայց դե Վահագնին ո՞վ չի ճանաչում:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2563

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ