Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Վերահաստատեցին ընտրակաշառքի փաստը

Վերահաստատեցին ընտրակաշառքի փաստը
11.07.2017 | 18:47

Երբ ԱԺ-ն օրերս քննարկում էր ԿԸՀ-ի տարեկան հաշվետվությունը, իշխանության ներկայացուցիչներն ընդդիմության քննադատությանը որպես հակափաստարկ էին բերում միջազգային կառույցների` ընտրություններին վերաբերող զեկույցները` չգիտես ինչու միակողմանի ներկայացնելով դրանք: Մինչդեռ դրանցում բավականին ծանրակշիռ քննադատություն կար իշխանության հասցեին:


Երեկ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հրապարակվել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության վերջնական զեկույցը, որտեղ դիտորդները կրկին վերահաստատել են իրենց խիստ վերաբերմունքը մի շարք ընտրախախտումների վերաբերյալ: Վերստին արձանագրվում է, որ Հայաստանում ընտրական գործընթացների հանդեպ հանրային վստահություն չկա: Սա, թերևս, բոլոր խախտումների հենքն է: Երբ չկա հանրային վստահություն, իշխանությունների ցանկացած հավաստիացում, թե իրենք արդար ու «մաքուր» ընտրություններ են անցկացրել, չի գործում: Անկախ նրանից, թե իշխանության որ օղակից են հնչում այդ հայտարարությունները: Մարդիկ հավասարապես չեն հավատում ոչ մի պաշտոնյայի ու քաղաքական գործչի:


Դիտորդները նաև մատնանշում են ձայներ գնելու մասին, ասել է` ընտրակաշառքի: Այս մասին ևս ընդդիմության ներկայացուցիչները փաստարկված ներկայացնում են, սակայն իշխանությունները խոտոր-մոտոր ճանապարհներով խուսանավում են դրանց իրավական գնահատական տալուց: Այս պայմաններում հարկավոր է մեծ երևակայություն և մուգ վարդագույն ակնոց ունենալ` հայտարարելու, թե այս անգամ ընտրությունները հաջող են անցկացվել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ