Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Այս «կրակը» վաղուց էր թեժ

Այս «կրակը» վաղուց էր թեժ
14.01.2019 | 22:03

Նախկին գործընկերներն ու թիմակիցներն այս խորհրդարանում դարձել են իրար հանդեպ անհանդուրժող ու իբր միմյանց ընդդիմություն: «Ելքի» երբեմնի գործընկերներն այսօր անգամ «անշառ» բառի պատճառով կարող են մեծ պատմություն ստեղծել: Ասվածի վկայությունն է Էդմոն Մարուքյան-Սասուն Միքայելյան լեզվակռիվը: Երբ քննարկվում էր ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակների հարցը, Էդմոն Մարուքյանը հայտարարեց , թե ԲՀԿ-ի հետ կռիվ չունի, որովհետեւ ԲՀԿ-ն չի որոշում՝ Թանդիլյա՞նը լինի ընդդիմադիր փոխխոսնակ, թե՞ Էնֆիաջյանը: «Կռիվը եւ ամբողջ պատասխանատվության բեռը իրենց վրա է»,- նկատի ունենալով «Իմ քայլին», ասաց նա: Սա ծանր նստեց Սասուն Միքայելյանի սրտին, վերջինս տեղից արձագանքեց` իրենք` ո?վ: Քաղաքական մեծամասնությունը` հակադարձեց Մարուքյանը, հետո էլ. «Խնդրում եմ տեղից մյուս անգամ իմ խոսելու ժամանակ չմիջամտեք»: Միքայելյանը «տակը չմնաց». «Դու չպտի ինձ ասես»: «Ես պիտի ասեմ: Ես որ խոսում եմ, մյուս անգամ խնդրում եմ չմիջամտել»,- շարունակեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը:


Այս երկխոսությունը ցույց է տալիս, որ նախկին գործընկերներին միջև վաղուց կուտակված մաղձ կա, որը կարող է ամեն վայրկյան ու ամեն առիթի դուրս ցայտել: Իրականում, որոշ տեղեկություններով, Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև դեռ «Ելքի» ժամանակներից անհասկացվածության պատ կար, նրանք միշտ միմյանց չեն հանդուրժել: Այս մասին փաստում էին նաև նրանց ելքական գործընկերները: Այսօր նրանք հակառակ բևեռներում են ու հրաշալի առիթ է ստեղծված միմյանց խոցելու և «մուռը» հանելու համար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4415

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ