Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Обанкротившиеся» ընդդիմության պերճանքն ու թշվառությունը

«Обанкротившиеся» ընդդիմության պերճանքն ու թշվառությունը
16.06.2023 | 15:45

Երեկվա նիստից հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ԱԺ-ում «լռվելը» այլևս անպատվություն է թե՛ իրենց, թե՛ Հայաստանի համար: «Թավշիստ հայրենավաճառները» անթաքույց ցինիզմով ի ցույց դրեցին ԱԺ-ում ներկա գտնվող «обанкротившиеся» ընդդիմության ողջ պերճանքն ու թշվառությունը, անգամ հայտարարելով, որ իրենք առավել մտահոգ են Վարդան Ղուկասյանի (Դոգ) աճող վարկանիշով, քան վերոնշյալ դաշինքների գոյությամբ:

ԱԺ-ում ձեր գտնվելը այլևս իմաստազրկված է, տիկնայք և պարոնայք, վա՛յր դրեք մանդատներն ու դու՛րս եկեք «փողոցում» պայքարելու: Եվ, անգամ, եթե դրանից էլ եք հոգնել, ապա գոնե ձեր «դեմքը» կփրկեք, ինչը ևս ավելին է, քան «կոմֆորտ զոնայում» «լռվելը»՝ սա ձեր վերջին հնարավորությունն է:

ԱԺ-ի երեկվա նիստը ինչ-որ առումով նաև «обанкротившиеся» պետության ազդարարում էր… Խոսքի հերթը «փողոց»-ինն է՝ Մահ կամ Ազատություն:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3731

Մեկնաբանություններ