ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Ո՞վ, եթե ոչ ես, ե՞րբ, եթե ոչ հիմա

Ո՞վ, եթե ոչ ես, ե՞րբ, եթե ոչ հիմա
26.07.2023 | 07:50

Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ընդամենը ցույց տվեց նրա խորն ատելության աստիճանն արցախահայության և ընդհանրապես ամեն հայկականի նկատմամբ։ Մնացած առումներով նոր բան չկար․ հանձնում է Արցախն ու Հայաստանը՝ «խաղաղության» լոզունգի տակ։

Դրսից եկած նորությունները բացահայտում են Հայաստանի հանձնման դետալները։ Պարզվում է՝ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել ապահովել արցախահայության՝ որպես ազգային փոքրամասնության իրավունքներն Ադրբեջանի կազմում և համարժեք մոտեցում է պահանջել Հայաստանից։ Վերջինս համաձայնել է։ Դա նշանակում է, որ քննության առարկա է դարձել ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Մնացածը թողնում եմ ձեր երևակայությանը։

Գնահատականի ու խոսակցության թեմա այլևս չի մնացել։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը կարող է լինել միակ խոսակցության թեման։ Այս գործում բոլորս անելիք ունենք։

Ամեն մեկս պետք է առաջնորդվի՝ «Ո՞վ, եթե ոչ ես, ե՞րբ եթե ոչ հիմա» կարգախոսով։ Ինքս ամեն ինչ դնելու եմ «կոնին» և օգտագործեմ բոլոր հնարավորություններն այս գոյաբանական պայքարում։

Միացե՛ք։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2317

Մեկնաբանություններ