Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը

Թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը
07.08.2023 | 18:08

Զորօրինակ տասնյակ դպրոցականների փոքրիկ նվերներ եք արել, ինչու՞ եք երեխաների իրավունքը խախտելով՝ լուսանկարում և հետո նկարը համացանցում տեղադրում, ինչ է թե պայուսակ եք նվիրել:

Ամոթ չէ՞, ինչու՞ եք ձեր արաքը բանաձևում:

Երեխաների դեմքներին նայեցի՝ լացս եկավ:

Մի՛ նվաստացրեք, մի՛ խեղճացրեք հայ երեխային, հատկապես գյուղաբնակ հայ երեխաներին:

Հա՛ հենց գրում եմ, որ կարդաք, Բոստոնից չէ, ուզում է Չիկագոյից լինեն նվիրողները:

Եթե բարի արարք, ապա լուռ...

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Դիտվել է՝ 2461

Մեկնաբանություններ