Հայաստանում նախկինում ե՞րբ էին կին հետաքննող լրագրողի մեկ ամսով կալանավորել։ Հայաստանը հիրավի «ժողովրդավարության բաստիոն» է. ընտրված ոչ ՔՊ-ական համայնքապետերի վրա քրեական գործեր են սարքում, նրանց կալանավորում, հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին ազատությունից ու աշխատելու հնարավորությունից զրկում, իսկ պետական բյուջեից 25 միլիարդ դրամ մսխած ԱՆԻՖ-ի ղեկավար Տիգրան Ավինյանն ու Նոր Նորքի թաղապետարանում խմբով բլոգեր Արթուր Չախոյանին ծեծած թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն ընդհանրապես անմեղ են: Ինչպես հայտնի տեսանյութում է ասվում՝ «Ռաֆիկ սավսեմ նե վինովատ»։
Ոսկան Սարգսյան