BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Անգործ մնացած բութը չարիք է հասարակության համար

Անգործ մնացած բութը չարիք է հասարակության համար
20.05.2025 | 12:37

Հայերենում բութը երեք կիրառություն ունի՝ կետադրական, անատոմիական ու ճանաչողական։

Դրանք բոլորն էլ կարևոր են ու պետք ա համաչափ տեղաբաշխել։ Չի կարելի ամեն բառի վրա բութ դնել ու ամբող ազգային ռեսուրսը ծախսել տեքստերի վրա։ Ախր, խեղճ բթամիտներն անգործ են մնում, իսկ անգործ մնացած բութը չարիք ա հասարակության համար։ Էլ չեմ ասում, որ մարդ չգիտի, թե ինչով վերելակի կոճակը սեղմի՝ մի հատ չեն թողնում կենցաղային օգտագործման համար։

Հաշվի առեք, որ բութը տրոհության նշան ա, ու բութառատ տեքստ կարդալը նման ա քարուքանդ ճանապարհով մեքենա քշելուն՝ վայրկյանը մեկ արգելակում ես ու վերջում բան չես հասկանում։

Խոստովանում եմ՝ իմ մոտ էլ ա երբեմն պատահում, որ բթերը... չէ՛, բութերը շատ են ստացվում, հատկապես, երբ բթերով տպում եմ հեռախոսի մեջ։ Դե, ինչպես ժողովուրդն ա ասում՝ նմանը զնմանն գտանէ։ Գիտե՞ք ես ինչ եմ անում՝ նորից եմ կարդում գրածս ու ցուցամատով ջնջում եմ ամեն երկրորդ բութը։

Հասկանալի ա՝ բութն ունիվերսալ կետադրական նշան ա, ու երբ չգիտես՝ ինչ նշան դնես, առաջինը բութն ա գալիս աչքիդ առաջ, հատկապես, որ վերևում ա ու լավ ա երևում։ Բայց մի քիչ խնայող եղեք, հանրապետության պաշարներն անսպառ չեն, մի օր առանց բութի ենք մնալու։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 1005

Մեկնաբանություններ