ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

«Մայր Հայաստանը» հաղթեց ՔՊ-ին

«Մայր Հայաստանը» հաղթեց ՔՊ-ին
06.07.2025 | 12:02

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Տիգրան Ավինյանի հայրը դատարանում պարտվեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանին։

Ինչպես արդեն գիտեք, Տիգրան Ավինյանի հայրը 2024թ.-ի դեկտեմբերի վերջին Opel -ի վարորդներին անվանել էր համբալ, ինչ է թե նրանք համարձակվում են իրենց Opel -ներով կանգնել Երևանի կենտրոնի կարմիր կետագծերում։

Դատարանը պարտավորեցրել է պարտված կողմին 250 000 դրամ վճարել՝ որպես հայցվորի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում։

Այնպես որ, սպասում ենք Տիգրան Ավինյանի հոր` Արմեն Ավինյանի հանրայնորեն ներողություն խնդրելուն բոլոր Opel -ների վարորդներից։

Արմենակ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1171

Մեկնաբանություններ