Ռուբիկ Հակոբյանին առաջադրված մեղադրանքն ու կալանավորումը հերթական ապացույցն են, որ Հայաստանում խոսքի ազատությունը թղթի վրա մնացած իրավունք է։
Քաղաքական ռեպրեսիաների այս ալիքը, երբ սեփական կարծիքի արտահայտման համար մարդիկ բանտարկվում են, հուշում է մի իրողության մասին՝ Հայաստանը շեղվել է ժողովրդավարության ուղուց։ Եթե այսպես շարունակվի, շուտով քաղբանտարկյալների թվով կարող ենք հայտնվել Գինեսի գրքում։
Սոնա ԱՂԵԿՅԱՆ