Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՀԻԱՑՐԻՆ

ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՀԻԱՑՐԻՆ
08.07.2011 | 00:00

Մոսկվայում ավարտվեց շախմատային հայտնի մեկնաբան Վլադիմիր Դվորկովիչի գավաթի 6-րդ խաղարկությունը: Պատանեկան ութ հավաքականների միջազգային այս մրցաշարում փայլուն ելույթ ունեցավ Հայաստանի ընտրանին` Կարեն Գրիգորյան, Հովհաննես Գաբուզյան, Տիգրան Հարությունյան, Սուսաննա Գաբոյան կազմով: Մեր պատանիներն անցկացրին 14 մրցախաղ, հաղթեցին 11-ում, 2-ն ավարտեցին ոչ-ոքի և կրեցին ընդամենը մեկ պարտություն, ինչը միանգամայն բավարար էր մրցաշարի հաղթողի կոչմանն արժանանալու համար: Թեպետ Չինաստանի հավաքականն անհատական միավորներով գերազանցեց մեր ընտրանուն, սակայն որոշիչը թիմային հաշվարկով հավաքած միավորներն էին, իսկ մեր հավաքականը երկու անգամ միևնույն` 3:1 հաշվով մրցաշարի առաջին օրը հաղթել էր չինացիների պատվիրակներին (համաձայն մրցակարգի` թիմերը միմյանց դեմ խաղացել են երկուական անգամ): Գերազանց մրցելույթ արձանագրեց միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը` 14 հնարավորից վաստակելով 13 միավոր: Սա մրցաշարի լավագույն արդյունքն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1792

Մեկնաբանություններ