-
31.05.2012|
12:20
Հունիսի 8-ին մեկնարկող Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղերից մեզ բաժանում է ընդամենը մեկ շաբաթ:
Այս «ընդամենը» ֆուտբոլասերը կհամարի քի՞չ, թե՞ շատ, քննության չառնենք:
Երկու դեպքում էլ ամենազոր ժամանակի իշխանության տակ ենք:
-
31.05.2012|
04:18
Ֆուտբոլային ընկերական հանդիպումների շրջան է և արևմտյան կիսագնդի երկրների ընտրանիների համար: Բրազիլացիների հերթական խաղը Միացյալ Նահանգների ընտրանու հետ էր: Այն ավարտվել է աշխարհի հնգակի չեմպիոնների ակնհայտ գերազանցությամբ:
-
31.05.2012|
04:14
Նոր խաղաշրջանում ֆրանսիական «Նանտը» կգլխավորի հայազգի մարզիչ Միշել Դեր Զաքարյանը, ով սրանից չորս տարի առաջ էլ է մարզել թիմը: Հիշեցնենք, որ Դեր Զաքարյանը 1980-1988 թվականներին խաղացել է թիմի կազմում:
-
31.05.2012|
04:11
Հարավային Կորեայի հետ ընկերականը դարձավ Իսպանիայի ընտրանու ու Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի թվով 95-րդ հաղթականը հավաքականի կազմում: 130 խաղից:
-
31.05.2012|
04:06
Եվրոպայի առաջնությանն ընդառաջ աշխարհամասի գրանդ ակումբներից հերթական ընկերականն անկացրեց Հոլանդիայի ընտրանին: Մրցակիցը Սլովենիայի հավաքականն էր:
-
30.05.2012|
12:59
Խոսքը Իսպանիայի ընտրանու հերթական ընկերականի մասին է:
Այս անգամ Կորեայի ընտրանու հետ խաղի: Չորս գնդակ` Ֆերնանդո Տորեսի, Սանտի Կասորլայի, Ալվարո Նեգրեդոյի ու Խաբի Ալոնսոյի կատարմամբ:
-
30.05.2012|
09:36
Կապված պայմանավորված խաղերի հետ` ՈՒԵՖԱ-ն պատրաստվում է պատժել իտալական ակումբներին` մեկուսացնելով նրանց եվրագավաթների խաղարկություններից: Ամենամեծ կասկածները բաժին են հասնում «Լացիոյին» ու «Ուդինեզեին»: Կա և առաջին փաստացի տուժողը:
-
30.05.2012|
09:29
Եվրոպայի առաջնությանն ընդառաջ ընկերական խաղերի շարքից երկրորդ ոչ-ոքին արեց Ռուսաստանի ընտրանին: Այս անգամ` Լիտվայի հավաքականի հետ (0:0) ու Ուրուգվայի հետ խաղի համեմատությամբ բավական ցածր մակարդակի ֆուտբոլ խաղալով:
-
30.05.2012|
06:33
Ֆրանսիական Մոնպելյե քաղաքում ավարտված մարմնամարզության աշխարհամասի առաջնությունում Հայաստանին միակ մեդալը բերել է Հարություն Մերդինյանը, ով նժույգ-թափ վարժությունում արժանացել է բրոնզե մեդալի: Մարմնամարզիկը նույնությամբ կրկնել է անցած տարվա հաջողությունը: Դարձյալ եվրոպական առաջնությունում:
-
30.05.2012|
06:04
Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում դասական շախմատից տասներկու պարտիաներում ոչ-ոքի խաղալուց հետո մրցակիցները ուժեղագույնին որոշեցին արագ շախմատում: