Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հավասարությունը պահպանվեց

Հավասարությունը պահպանվեց
01.05.2012 | 00:00

Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում ավարտվեց վեց պարտիայից բաղկացած Լևոն Արոնյան-Վլադիմիր Կրամնիկ մենամարտը, որը նախաձեռնել էր ռուս գրոսմայստերը:

Կողմերից յուրաքանչյուրը կարողացավ դիմացինի նկատմամբ առավելության հասնել միայն մեկ անգամ, մնացած չորս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Վեյկ ան Զեեի գերմրցաշարից հետո, որտեղ Արոնյանը տարավ պարզապես փայլուն հաղթանակ` միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակն ու վարկանիշային միավորները հասցնելով 2820-ի, սա հայազգի գրոսմայստերի երկրորդ մրցելույթն էր այս տարի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ