Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Իրավիճակը վերահսկվում է

Իրավիճակը վերահսկվում է
07.12.2012 | 00:23

Թեև սիբիրախտը դասվում է ծանր հիվանդությունների շարքին, և Գեղարքունիքի մարզում մարդկանց մոտ հայտնաբերվել է սիբիրախտ, այնուհանդերձ, այս մասին անընդմեջ խոսում է սննդի անվտանգության տեսչությունը, և խնդիրը դիտարկվում է ավելի շատ գյուղատնտեսական տեսանկյունից։ Իսկ ինչպիսի՞ն է պատկերն առողջապահության ոլորտում, ի՞նչ է անում նախարարությունն այս ուղղությամբ։ «Մեզ մոտ իրավիճակը հանգիստ է, սահմանված է մշտական վերահսկողություն։ Հիվանդության նոր դեպքեր վերջին երկու շաբաթում չեն եղել։ Ընդհանուր առմամբ, եղած կասկածելի 50 դեպքերից 10-ում հաստատվել է սիբիրախտ ախտորոշումը»,- մեր հարցն այսպես պարզաբանեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։ Նա նաև նկատեց, որ վերջին անգամ Հայաստանում սիբիրախտ գրանցվել է 2001-ին, և եղել է 27 հիվանդ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ