Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

«Հաղթանակ և ողբերգություն»

«Հաղթանակ և ողբերգություն»
30.09.2023 | 16:26

Երկրորդ աշխարհամարտի արդյունքները ժամանակին Չերչիլն այսպես էր բնորոշել իր երկրի համար. «Հաղթանակ և ողբերգություն»։ Առաջին արցախյան պատերազմին հաջորդած ժամանակաշրջանն էլ մեզանում կարելի է հենց այսպես բնորոշել։

Պատճառները շատ են, բայց հիմնական վրիպումները եղել են որոշումների կայացման հարցում։ Միմյանց ենք հակադրել երկու ծայրահեղություններ, այն դեպքում, երբ օպտիմալ որոշումներն ընկած էին միջակայքում։

Այսօր էլ մի հատված շարունակում է տուրք տալ պաթոսին, մյուսների մոտ տիրում է ընկճվածությունը։ Որովհետև միջակայքում լուծումներ որոնելու քաղաքական մշակույթը մեզանում չկա։ Ու հենց սա է Հաղթանակն ու Ողբերգությունը մեզանում մեկտեղել։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 6887

Մեկնաբանություններ