ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Մեր կյանքում հին, շա՜տ հին երևույթ է նա՝ ցեղանենգ շեյթանը

Մեր կյանքում հին, շա՜տ հին երևույթ է նա՝ ցեղանենգ շեյթանը
17.09.2026 | 12:43

Նա սոսկում է մեր մտածումից, փախչում՝ մեր ուրվականից. զբաղվե՞նք նրանով։

Նրանով զբաղվել՝ նշանակում է ո՛չ թե մեր «մոլորված եղբայրները» դարձի բերելու փորձ անել, այլ․․․ տակավին, երկա՛ր ժամանակ կապիկ խաղացնել։

Այդ գիտեն մեր դատի թշնամիները, որոնք մթի մեջ ծափ են տալիս հայկական կապկախաղին. գիտե նաև ինքը՝ պարող կենդանին, որ անհաճություն պատճառող խեղկատակությամբ ձգտում է ցրել մեր ուշադրությունը։

․․․ Եղած կապկախաղը կազմակերպված մի դավ է մեր դատի դեմ և, ավա՛ղ, հաջողված դավ։

Առաջին խրամատը, որից մենք արհամարհանքով պիտի անցնենք, հե՛նց այդ կապկախաղն է։ Թողնե՛նք, որ կապիկն ինքնիրեն պարի, մինչև որ թ․․․րքն ու բոլշևիկն էլ ձանձրանալով՝ լքեն նրան։

․․․Ներկա պայմաններում, երբ ցեղի երկաթյա խարազանը չի գործում, խոսքով հազիվ թե կարելի լինի այդ անամոթ կենդանուն մի բան հասկացնել։

Սխալվում են, չարաչար կերպով սխալվում բոլոր նրանք, որոնք ենթադրում են, թե բանավեճը դաստիարակության այնպիսի մի միջոց է, որ կարող է կապիկից՝ առյուծ, վախկոտից՝ ռազմիկ, ազգադավից՝ հայրենասեր, քսվից՝ բարոյական հսկա ստեղծել։

․․․Ո՞վ ասաց, որ պատմական առաքելություն, քաղաքական համացեղային իդեալ և այնքա՛ն արտաքին թշնամիներ ունեցող մի ժողովրդի կազմակերպված ուժը կարող է իրավունք համարել իր եռանդի ահագին մասը վատնել անուղղա և ամե՛ն դեպքում ցեղորեն անշահ ներքին հակառակորդի հիմարության կոտոշները փշրելու կամ հղկելու ճակատին։

Խոստովանենք, որ մեր դեղերը չեն ազդում, իսկ մեր ձեռքերը չաղտոտենք. նա այդքան կարեկցանքի արժանի չէ՛։ Թողնե՛նք, որ ինքը քերի սեփական ոգու բորը։ Ցեղորեն ոչի՛նչ կը կորցնենք, եթե նրա եղունգներն իսպառ բթանան։

Չմոռանա՛նք, սակայն զգույշ լինենք։

Հայկ Ասատրյան

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ