ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահ է, որ Միացյալ Նահանգները կարող է միջնորդ լինել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմի դադարեցման հարցում: «Ի վերջո, մենք կհասնենք հաջողության կամ կբախվենք պատի։ Եվ եթե բախվենք պատի, ապա կշարունակենք բանակցային գործընթացը՝ կիրառելով ազդեցության լծակներ։ Սա ակտիվ դիվանագիտություն է, որը կդադարեցնի այս պատերազմը»,- ասել է Վենսը։               
 

Թուրքիա մեկնելուց առաջ ամբողջացնում է իր ձեռքի տակ եղած հավաքական «փաթեթը»

Թուրքիա մեկնելուց առաջ ամբողջացնում է իր ձեռքի տակ եղած հավաքական «փաթեթը»
19.06.2025 | 12:19

Գրեթե բոլոր նախապայմանները առկա են, որպեսզի նա Անկարայում թուրքական տերերի հետ վերջնական համաձայնության գա, և մնացածը դառնա ընդամենը արարողակարգային փուլ։

Այսօր տեղի ունեցող գործընթացները որևէ առնչություն չունեն հայկական շահի կամ ազգային օրակարգի հետ։ Նիկոլի կողմից տեղեկատվական դաշտում արհեստականորեն ստեղծված «կաշան» պարզապես հարմար ծխածածկույթ է՝ իրական գործընթացից հանրությանը շեղելու նպատակով։

Եկեղեցու դեմ լայնածավալ դեմարշը, Սամվել Կարապետյանի կալանավորումը, ապօրինի գույքի թեման, ինչպես նաև տարբեր համայնքապետերի ձերբակալությունները այն միջոցներն են, որոնցով Նիկոլը կարողանում է «զբաղեցնել» հասարակության ուշադրությունը։

Էրդողանին նա զեկուցելու մեծ ցանկ ունի՝ ներկայացնելով համապատասխան կետերով, թե որ հանձնարարականն ինչ մակարդակով է կատարված։

Այն, ինչ հիմա տեսնում ենք, այլևս չի կարելի անվանել ներքաղաքական ինտրիգ կամ մանևր, սա պետականության վերջնագրային կազմաքանդում է՝ փուլ առ փուլ, կետ առ կետ։

Թուրքիա մեկնող Նիկոլը, ըստ էության, ոչ թե այցով է գնում, այլ՝ հաշվետվությամբ։ Իր կառավարման մոդելը վերածվել է հանձնարարականներ ստացող և զեկուցող մի մեքենայի, որտեղ հայկական շահը նույնիսկ կեղծ օրակարգերում տեղ չունի։ Ցուցադրական ձերբակալությունները, եկեղեցու դեմ արշավը և տեղեկատվական աղմուկը ընդամենը այս խամաճիկային ներկայացման աղմկոտ հնչյունային ձևավորումն են, իսկ բեմի վարագույրից այն կողմ՝ սցենարը գրվել է վաղուց։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ