Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Հետևից խփողներն ու իմ ընկեր Արթուր Սարգսյանը

Հետևից խփողներն ու իմ ընկեր Արթուր Սարգսյանը
09.07.2025 | 13:20

2021-ին, երբ Վահե Ղալումյան անունով այս քպ- ական տավուշցի գոյանքը հետևից բռունցքներով հարձակվել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա, երեսին ասեցի, որ ամենազազրելի և եղկելի բանը հետևից խփող տղամարդն է։ Ասեցի, որ ինքն ու իր որոշ գործընկերներ իմ մտապատկերում մնալու են որպես հետևից խփողներ, սա պատասխանեց՝ «ես կարամ դիմացից էլ խփեմ»։

Այո, դու հավաքական կերպար ես:

Դուք հետևից խփող եք, վախկոտ, բայց ոհմակից ուժ ստացող տեսակ, ոչ տղամարդ տեսակ:

Այսօր գրեթե ողջ թիմով՝ ոհմակաբարո ու նողկալի, մորթվող խոզի ճղճղոցով սրանք դարձյալ հարձակվել էին ընդդիմության վրա։

Եվ ճիշտ այն պահին, երբ կալանավորման տարվող Արթուր Սարգսյանը՝ ազնվական հայ տղամարդու արժանապատվությամբ, բաց աչքով ու բաց ճակատով, դուրս էր գալիս դահլիճից, սա հերթական նողկալի սադրանքին դիմեց։

Ու հետևից խփող գիշանգղների մի սև ամպ բարձրացավ:

Գրում եմ, հիշում պատկերն ու փսխելու չափ նողկում:

Այո, դուք հետևից խփող եք․

հետևից մեր Հայրենիքին են խփել,

հինգ հազար հայ տղայի եք խփել,

մեր արժանապատվությանն են խփել,

մեր ապագային եք խփել,

մեր բարոյականությանն եք խփել,

Հայոց եկեղեցուն ենք խփել,

մեր սրբություններին եք խփել,

Հայոց Պետականությանն եք խփել:

Ահա, թե ովքեր են տնօրինում քո ճակատագիրը, Հայաստան։

Ամոթ ու հազար ամոթ:

Հիշեցնեմ, որ Ռամիլ Սաֆարովն էլ էր հետևից խփել հայ սպային։

Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ

Դիտվել է՝ 1377

Մեկնաբանություններ