ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

10-5800 ժամ՝ որքան է 1 օրվա տևողությունն Արեգակնային համակարգի տարբեր մոլորակների վրա

10-5800 ժամ՝ որքան է 1 օրվա տևողությունն Արեգակնային համակարգի տարբեր մոլորակների վրա
22.02.2021 | 15:57

Փաստը, որ Երկիր մոլորակի վրա մեկ օրը տևում է 24 ժամ, հայտնի է բոլորին, գրում է ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ), նշելով՝ 23 ժամ 56 րոպե երկրային օրվա տևողությունը բնորոշվում է արեգակնային օր եզրույթով, որը տարբեր է մոլորակներում:

Մերկուրիի վրա մեկ օրը տևում է 1408 ժամ, Վեներայում՝ 5832 ժամ: Մարսի օրվա տևողությունը՝ 25 ժամ: Գազային հսկաներն, ի տարբերություն մնացած մոլորակների, հատկապես արագ են պտտվում: Յուպիտերին 10 ժամ է անհրաժեշտ արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ կատարելու համար, Սատուրնին՝ 11, Ուրանին՝ 17, Նեպտունին՝ 16 ժամ:

Դիտվել է՝ 34633

Մեկնաբանություններ