Նիկոլն այսպես է իրականցանում «ժողովրդավարությունը»։ Դրա հետ արդար մրցակցության գնալն ի վերջո հանգեցնում է սրան։ Անգամ, եթե նրան հաղթել եք ընտրություններում, միևնույնն է, նա հետապնդելու է ձեզ։
Ի՞նչ եք կարծում, մեկը, ով գիտի, որ իր չընտրվելու դեպքում զրկվելու է ախռանայից ու լծակներից, 2026-ին արդար ընտրություններ կկազմակերպի՞։ Դուք, եթե իմանաք, որ ձեր պարտության դեպքում ձեր ձեռք բերած «թշնամիները», մեղմ ասած, ձեզ օր ու արև չեն տալու, դուք կգնա՞ք արդար և ժողովրդավար ճանապարհով ընտրությունների։ Իսկ 26-ին մեզ դա է սպասվում։ Ես 21-ին էլ ասացի՝ սրա հետ ընտրությունների գնալը ի սկզբանե ձախողված է։
Նիկոլին պետք է հեռացնել իր իսկ մեթոդներով։ Նիկոլի դեմ բարոյական պայքարի ցանկացած դրսևորում դատապարտված է։
Արամ Գևորգյան