ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Իրանը շատ բարձր նշաձող է սահմանում

Իրանը շատ բարձր նշաձող է սահմանում
26.03.2026 | 15:10

Ի սկզբանե Իրանի պատասխան հարվածներն անակնկալ էին ԱՄՆ-Իսրայել տանդեմի համար, սակայն անակնկալները տասնապատիկ դարձան, երբ հայտնաբերեցին, որ Իրանի հրթիռային պահուստը թիվ ու սահման չունի։

Մի կողմ թողնելով երկու կողմերի քարոզչական հնարքները՝ մի կարևոր բանի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել, որի մասին գրեթե չի խոսվում։

Արդեն քանի անգամ Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ը պարտավոր է փոխհատուցել իր վնասները։ Սա շատ բարձր նշաձող է, որ սահմանում է Իրանը։ Իրանական ռազմարդյունաբերությունը ոչ պակաս վնաս է հասցնում ԱՄՆ-ին և Իսրայելին, և եթե ԱՄՆ-ի վնասները ռազմաբազաների տեսքով են, ապա Իսրայելինը հենց բուն տարածքում են, սակայն երկուսն էլ դեռ չեն խոսում վնասները փոխհատուցելու պայմանի մասին։ Որքան էլ ոմանց դուր չգա՝ Իրանը հիմա խոսում է հաղթողի դիրքերից։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2265

Մեկնաբանություններ