ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

ՈՒղեծրից «շեղված» մի բալիստիկ հրթիռ

ՈՒղեծրից «շեղված» մի բալիստիկ հրթիռ
17.03.2026 | 12:28

Պարզապես խորհրդածելու համար

Ծոցի հարուստ երկրների տիրակալները ինչի՞ վրա էին դրել իրենց հույսը:

Պատասխանը ակնհայտ է՝ իրենց երկրներում տեղակայված ԱՄՆ -ի ռազմական բազաների վրա, որոնք պարտավորվում էին պաշտպանել տվյալ երկրների անվտանգությունը:

Պաշտպանեցի՞ն այդ բազաները իրանական հրթիռներից...

Գյումրիում գտնվող ռուսական 102 - րդ բազան էլ մեզ չի պաշտպանելու, մանավանդ այդ բազայի ռազմական ստրատեգիական պլանի մեջ չկա Հայաստանի պաշտպանության խնդիրը:

Այդ բազան ունի մեկ խնդիր՝ պաշտպանել ՍՍՀՄ -ի փաստացի հաջորդ ՌԴ-ի սահմանը Թուրքիայի և իրանի հետ, որոնք անցնում են Հայաստանի Հանրապետությունով:

Ինչքա՞ն է հեռավորությունը Նախիջևանի օդանավակայանից մինչև Մեծամորի ատոմակայան:

Եթե դրոնները հասնում են Նախիջևան՝ կգտնվի մի բալիստիկ հրթիռ էլ, որ «կշեղվի» ուղեծրից ու կհասնի Մեծամոր:

Ես չեմ կարծում, թե անհիմն էին մեր ատոմակայանի շուրջ ծավալված խոսակցություններն Իրանի դեմ հարձակումից առաջ։

Չեմ կռավում, չնայած ագռավի կռավոցը միշտ է ահազանգ։

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3765

Մեկնաբանություններ