Հուլիսի 19-ին `ժամը 15.25-ից մինչև ժամը 15.35-ը` Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղում տեղացած կարկտի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքները:
Հուլիսի 18-ին և 19-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին և 20-ի գիշերը շրջանների զգալի մասում և ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Հուլիսի 21-ին երեկոյան ժամերին հնարավոր են և 22-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, որի ժամանակ նաև 15-20 մ/վրկ քամու ուժգնացում:
Հուլիսի 17-ի դրությամբ, Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվում է 1900,48 մետր բարձրության վրա: Լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 6 սմ-ով:
Հուլիսի 13-ին և 15-ին գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին հանրապետության շրջանների զգալի մասում և 14-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որի ժամանակ կդիտվի նաև 13-18 մ/վրկ քամու ուժգնացում:
Այս զրույցում կներկայացնենք կենդանիների խումբ նշանակող բառ՝ տավար: Տեսնենք, թե ինչ է նշանակում «տավար» բառը, արդյոք բնիկ հայերե՞ն բառ է։ Չէ՞ որ շատ ու շատ լեզուներում կա այդ բառը, ո՞վ է ումից վերցրել:
Կիսալուսնի մահիկը, որպես թուրքերի մուսուլմանական հավատի նշանակ, նախ Բյուզանդիային է պատկանել, բայց երբ սուլթան Մահմեդը գրավեց Պոլիսը, այն դարձրեց իր կայսրության խորհրդանիշ։
Հուլիսի 9-ի դրությամբ, Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվում է 1900,47 մետր բարձրության վրա: Լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 2 սմ-ով:
Հուլիսի 10-ին և 14-ին գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին հանրապետության շրջանների զգալի մասում, 11-13-ին` առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, նաև 15-20 մ/վրկ քամու ուժգնացում:
Բրիտանացի փորձագետների խորհրդի հինգ անդամների անցկացրած «Ինչպես բացահայտել ստախոսին» յուրօրինակ ուսումնասիրության մասին է ներկայացրել «The Telegraph»-ը:
Հուլիսի 3-4-ը ժամանակ առ ժամանակ և 5-6-ը գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, որի ժամանակ նաև 15-20 մ/վրկ քամու ուժգնացում:
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...