«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Աղոթարան

Աղոթարան
15.08.2026 | 00:04

Առաջնորդ կյանքի և ճանապարհ ճշմարտության, մեր Տեր Հիսուս Քրիստոս,
Աղաչում ենք քեզ, Տե՛ր,
առաջնորդիր մեզ գնալու խաղաղությամբ առաջիկա ճանապարհը,
փրկի՛ր երևելի ու աներևույթ թշնամիներից և խաղաղությամբ առաջնորդիր այնտեղ, ուր գնում ենք, քանի որ դու ես Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը։
Եվ քեզ վայել է փառք ու երկրպագություն, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն։
Դիտվել է՝ 4862

Մեկնաբանություններ