Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը դեռ հունիսի 5-ին հրապարակել էր, թե ՀՀ-ում ընտրության իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 մարդ (ինչպես վերն արդեն նշել ենք, այս թիվն արհեստականորեն ուռճացված է)...
Այն, որ ՔՊ պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, ընդդիմությանը կոչ են անում չվերցնել մանդատները և սպառնում են ԱԺ -ում վատ ժամանակներով, արդեն խոսում է ՔՊ-ի վախերի մասին...
Ծովային շրջափակման վերացումը, իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը, իրանական ֆինանսական ակտիվների առնվազն կեսի ապասառեցումը և մի շարք այլ գործոններ անխուսափելիորեն կազդեն Մեծ Մերձավոր Արևելքում ամերիկյան ներկայության տրամաբանության վրա՝ ներառյալ Կովկասը...
Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը...
Երբ դիտարկվում են երկու, առաջին հայացքից իրարից անջատ սյուժեներ՝ ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը՝ ուղղված Թուրքիայի ու Արևելյան Եվրոպայի էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնմանը, ակնհայտ է դառնում ավելի խորքային միտում...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...