Աստվածաշունչ մատյանից
											
													07.04.2020 | 00:04
						Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձությունների պատրաստիր։ ՈՒղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր և շփոթության մի՛ մատնվիր աղետների ժամանակ։ Փարվի՛ր Տիրոջը և մի՛ հեռացիր, որպեսզի հետագայում բարձրանաս։ Ինչ էլ որ գա քո գլխին, ընդունի՛ր հոժարությամբ և հաճախադեպ տառապանքների ժամանակ համբերատար եղի՛ր։ Ոսկին փորձվում է կրակի մեջ, իսկ մարդը` տառապանքների բովում։
 
Սիրաքի իմաստությունը 2. 1-5
						
								Մեկնաբանություններ