Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Նման բան լինում է բռնապետական երկրներում

Նման բան լինում է բռնապետական երկրներում
24.07.2025 | 11:04

Ժողովրդական լայն զանգվածներն ուրախանում են Հայաստանի Հանրապետության դեմ ընդունված միջազգային արբիտրաժային տրիբունալի որոշմամբ։

Սովորաբար նման բան լինում է բռնապետական երկրներում, որտեղ ժողովուրդը պետությունն իր սեփականությունը չի համարում, այլ դիտարկում է որպես մահակ իր անձի, իր ընտանիքի և իր իրավունքների դեմ։

Նույնիսկ նախկին իշխանությունների ժամանակ նման համատարած ուրախություն չէր լինում Հայաստանի Հանրապետության դեմ ընդունված որոշումներից։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1432

Մեկնաբանություններ