Արդյո՞ք գիտեիք
․
Հովհաննես Թումանյանը որդեգրել էր Եղեռնից փրկված 13 երեխայի։
(Ինքն էլ ուներ տասը, հիշո՞ւմ եք։)
Նրանց թվում էր նաև Խորհրդային Հայաստանի ապագա ղեկավար Կարեն Դեմիրճյանի մայրը՝ Լուսնթագը։
Նրա աչքի առաջ սպանել էին իր ամբողջ ընտանիքը։ Փրկվել էին միայն ինքն ու քույրը։
Բայց մանկատնում Լուսնթագը կորցնում է նաև քրոջը։
Այդ մթությունից դուրս գալու պահին՝ հուսալքված և միայնակ, Լուսնթագը ջերմություն եւ հոգատարություն է գտնում
Թումանյանի տանը, ուր նրան ընդունում են որպես հարազատ զավակ։
Լուսնթագի ողջ կյանքում Թումանյանն ու իր կինը մնացին որպես ամենալուսավոր հուշ,
մարդիկ, ովքեր կարողացան լույս բերել անգամ այն կյանքերի մեջ, որտեղ ամեն ինչ մարել էր։
Թումանյանի մարդ տեսակը ջահ էր՝ բռնած մարդկության խավար ճանապարհին։
Նա ոչ թե խոսքերով, այլ իր կյանքով էր ասում՝ «մարդը պիտի մարդ լինի»։
Թումանյանը միայն մեծ բանաստեղծ չէր։
Նա այնպիսի մարդ էր, որ իր սրտի մեծությամբ էր չափում կյանքը,
մարդ, որի համար հայրենասիրությունը խոսք չէր,
այլ՝ ապրած վկայություն՝ մանկանը ձեռք մեկնելով,
նրան ցույց տալու, որ մթությունից հնարավոր է դուրս գալ,
որ անգամ խավարում կա մի լույս։
Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ
|
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |