Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններն ավարտվեցին տապալմամբ։ Իրանցի պատվիրակների խոսքով՝ կողմերին չհաջողվեց համաձայնության գալ 2-3 առանցքային հարցերի շուրջ։ Հորմուզի նեղուցն ու հարստացված ուրանը դարձան ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում հիմնական տարաձայնությունների առարկան։ Վենսը հայտարարեց, որ Իրանը «գերադասեց չընդունել մեր պայմանները» և հրաժարվեց «չձգտել միջուկային զենք ունենալուն»։ Իրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի պահանջները չափազանցված էին։
Պակիստանը կոչ արեց կողմերին պահպանել զինադադարը՝ չնայած խաղաղ բանակցությունների ձախողմանը։ Սակայն ԱՄՆ-ը լրացուցիչ ուժեր է կենտրոնացրել տարածաշրջանում, ինչը վկայում է մարտերի վերսկսման նախապատրաստությունների մասին։
Իրանը շարունակում է փակ պահել Հորմուզի նեղուցը, և բանակցությունների տապալման մասին լուրերից հետո կարելի է սպասել նավթի գների հետագա աճ և համաշխարհային շուկաներում խուճապի շարունակություն։
Արթուր Խաչիկյան