«Այս պահից ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակման գործընթացը։ Ինչ-որ պահի մենք կհասնենք «Մուտքը թույլատրված է բոլորին, ելքը թույլատրված է բոլորին» սկզբունքին: Ես նաև հանձնարարել եմ մեր ռազմածովային ուժերին միջազգային ջրերում որոնել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որն Իրանին տուրք է վճարել»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։                
 

Մի երկու-երեք ամսով կտրուկ մի կողմ դրեք ձեր տարաձայնությունները, կազմակերպվեք, համախմբեք ակտիվ ժողովրդին՝ հեռացնենք էս երկրաքանդ-գլխակերներին

Մի երկու-երեք ամսով կտրուկ մի կողմ դրեք ձեր տարաձայնությունները, կազմակերպվեք, համախմբեք ակտիվ ժողովրդին՝ հեռացնենք էս երկրաքանդ-գլխակերներին
12.04.2026 | 17:00

Պարոնայք & տիկնայք ԸՆԴԴԻՄԱԴԻՐ գործիչնե՛ր և նրանց ինքնամոռաց քարոզիչնե՛ր:

Ես՝ Արմեն Արշավիրի Հակոբյանս, ձեզանից ունեմ միայն 1 (մեկ) պահանջ և ակնկալիք: Այն է. հեռացնե՛լ իշխանությունից էս *** սրա՛նց:

Ըստ այնմ, ինձ խորապես սև-սպիտակ է, թե դուք ինչ չեք կիսել միմյանց հետ, որ մեկդ որ մեկից եք նեղացած, խռոված, որ մեկիդ ամբիցիան է որ մյուսիդ ամբիցիայի բկից բռնել:

Ամենայն լրջությամբ եմ ասում. իմ քաղաքացիական համեստ բարձրությունից խորապես միևնույնած ունեմ ձեր՝ մեկդ մյուսի հանդեպ ունեցած նեղսրտումներն ու «աբիդաները»:

Դուք բոլորդ մեր ժողովրդին ՉՎՃԱՐԱԾ ՊԱՐՏՔ ունեք: Դուք, բոլորդ, ձեր ունեցվածքով կամ դիրքով, մեծապես պարտական եք ամենից առաջ մեր ժողովրդին, ժողովրդի հանդուրժողականությանը, համբերությանը, հազար-հազարների զոհողությանն ու անձնազոհությանը: Եկել է ՊԱՐՏՔԵՐԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ժամանակը (դեռ մի բան էլ դրանից անց է կացել):

Եկե՛ք, ձեր ՊԱՐՏՔԸ վճարեք. մի երկու-երեք ամսով կտրուկ մի կողմ դրե՛ք ձեր, մեղմ ասած՝ տարաձայնությունները, կազմակերպվեք, համախմբեք ակտիվ ժողովրդին, որպեսզի հեռացնենք էս երկրաքանդ-գլխակերներին:

Համագործակցե՛ք, այլ ոչ թե գզեք զմիմեանս: Ես, որպես ժողովրդի 1 միավորը, ձեզ, ոչ մեկիդ նման մանդատ չեմ տվել:

Ի դեպ, ինձ ու, վստահ եմ՝ շատ-շատերին բացարձակապես միևնույն է, թե ձեզանից որ մեկը քանի մանդատ կստանա կամ չի ստանա առաջիկա ընտրություններում: Ձեր մանդատները կունենան 0 (զրո) արժեք, եթե դուք միասին չկազմեք ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ, կամ եթե ինչ-որ խարդավանքով էս հերձվածողն ու նրա խմբակը մնան իշխանության: Ու դուք էլ էդ «մանդատից» ավել արժեք չեք ունենա էդ ժամանակ: Ու ձայն էլ չեք ունենա: Ոչի՛նչ չեք ունենա:

Կարճ. խելքներդ գլուխներդ հավաքեք: Մարդկանց ձեր շուրջը հավաքեք: Իրար գլխի հավաքվեք: Ու կենտրոնացե՛ք ԳԼԽԱՎՈՐ խնդրի վրա: Իսկ գլխավոր խնդիրը, հիշեցնեմ մեկ անգամ էլ, էս աղետաբերներին, էս օկուպացիոն ռեժիմը իշխանությունից հեռացնելն է, իշխանությունը հայ ժողովրդին վերադարձնելն է:

Սա՛ է: Ուրիշ հարց էս պահին չկա:

Էդ խնդիրը լուծելուն լծվե՛ք:

Իսկ եթե շատ եք ուզում իրար «միս ուտել», դա կարող եք հետո էլ անել, ասենք, մի 3-4 ամիս հետո:

Հ.Գ. Այն էլ ասեմ, որ ձեր այս «իրարուտոցին» հիմա նաև այն բանին է ծառայում, որ նորմալ մարդկանց ուղղակի վանում եք էս ամեն ինչից: Չնայած, դա ինքնուրույն էլ կարող էիք գլխի ընկնել:

Հ.Գ.(2) Խնդրում և բարեկամաբար զգուշացնում եմ. անկապ մեկնաբանություններ չանել, առավել ևս՝ վերոնշյալ «գզվռտոցն» իմ գրառման տակ չբերել, չսկսել բացատրել, թե «ով սկսեց» կամ «ով ինչ արեց», ինձ «խելք չսովորեցնել»:

Այսքանը:

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 201

Մեկնաբանություններ