Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Բերդում վաճառվել է միակ մանկական խաղահրապարակը

Բերդում վաճառվել է միակ մանկական խաղահրապարակը
11.09.2012 | 03:13

Բերդ քաղաքի բնակիչների հավաստմամբ, գործող քաղաքապետ Անդրանիկ Շառյանը, նեղ անձնական շահագրգռությունների թելադրանքով, վաճառել է քաղաքի միակ մանկական խաղահրապարակը: Գործարքը կատարվել է խիստ գաղտնի և միայն վերջերս է հասու դարձել բերդցիներին: Բնակիչները վրդովված են ու հուսահատ: Միակ վայրը, որտեղ իրենց հանգիստն են անցկացնում տարածքի շենքերում ապրող մանուկները, շուտով կդադարի իր նպատակին ծառայելուց: Խաղահրապարակի բարեկարգման հարցում մեծ ներդրում են ունեցել Բերդի քաղաքային ավագանու անդամ Մհեր Մեժլումյանը, ով խաղահրապարակին կից Մաշտոցի փողոցի թիվ 26 շենքի բնակիչ է, ինչպես և իրենք` շենքի բնակիչները: Մանրամասները ներկայացվում են մեր կայքի տեսաշարում և Բերդի անցուդարձերը լուսաբանող մեր մյուս հրապարակումներում:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ