Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Կհաջողեն նրանք, ովքեր կիրառական և կոնկրետ խնդիր լուծող առաջարկներով ու պլանավորումներով կխոսեն

Կհաջողեն նրանք, ովքեր կիրառական և կոնկրետ խնդիր լուծող առաջարկներով ու պլանավորումներով կխոսեն
09.09.2025 | 16:14

Քաղաքացին հոգնել է քաղաքական՝ միֆական, աննյութական առաջարկներից: Լավ ու անվտանգ ապրելու հեռանկարը, որ ուրվականի պես ուղեկցում է նրան անկախության գրեթե ողջ ժամանակահատվածում, այդպես էլ լիարժեք իրողություն չդարձավ:

Կյանքը և վերջին տարիների մեր պատմությունը հստակ ցույց տվեցին, որ զուտ քաղաքական առաջարկները, անգամ, եթե դրանք կապված են Արցախի, արտաքին քաղաքական կարևոր օրակարգերի, անվտանգության, քաղաքական ինչ-որ երկարաժամկետ, սակայն անորոշ, ոչ առարկայական, աննյութական մոտեցումների հետ, ձախողելի են:

Դա լավ կամ վատ չէ, դա փաստ է:

Պատճառների մասին խոսելը շատ կերկարեցնի տեքստը: Միաժամանակ մեր նպատակը ամենևին հերթական անգամ ժողովրդին մեղավոր կարգելու՝ մեզանում տարածված թեզի հերթական հանրայնացումը չէ:

Հանրային վարքը, մոտեցումները միշտ հետևանք են և գնահատական այն իշխանությունների, էլիտաների, որոնք կառավարել են այդ հանրույթը:

Քաղաքական մեր մշակույթում և դիսկուրսում քաղաքականությունը տարիներ շարունակ պտտվել է, մեծ հաշվով, երեք քաղաքական թեզերի շուրջ՝ ԼՂ հարց, ՀՀ-ի և Թուրքիայի հետ հարաբերություններ, ՀՀ աշխարհաքաղաքական բովանդակություն:

Տասնամյակներ շարունակ հայկական էլիտան և ՀՀ-ի ղեկավար կազմը ձևավորվել է այս հարցերի վերաբերյալ մոտեցումների ու կարողությունների շուրջ մրցապայքարի ներքո. այսօր իրավիճակը փոխվել է:

Սա չի նշանակում, թե մենք հաջողություններ ենք արձանագրել այս հարցերի՝ ՀՀ-ի շահերին համապատասխան լուծման հարցում. հակառակը: ՀՀ-ի անվտանգությունը 1994-ից ի վեր ավելի խոցելի, քան այսօր է, երբեք չի եղել:

Այսօր նախկին քաղաքական և աշխարհաքաղաքական օրակարգերը տրանսֆորմացվել են՝ գնալով դեպի ՀՀ-ի համար դեստրուկտիվ, ՀՀ-ի պետականության գոյությունը վտանգող տիրույթ: Սա, սակայն, սպառողականության ու զանգվածային մշակույթի ներկա մեդիա-մանիպուլյատիվ պրոյեկտումներում ներկայացվում է լիարժեք այլ կերպ՝ որպես խաղաղության վիճակ:

Այսօր ակնհայտ է, որ ՀՀ-ում քաղաքական էլիտաները նույնպես ուշացած, սակայն տրանսֆորմացվելու կարիք ու օրակարգ ունեն:

Դա ոչ միայն պահանջում են ներկա աշխարհաքաղաքական իրողությունները, այլև ՀՀ-ի քաղաքացին. նախկին՝ զուտ քաղաքական, երբեմն միֆական առաջարկներն այլևս սպառման լայն դաշտ ոչ միայն չեն ունենալու, այլև կարող են և մերժվել՝ անկախ նրանից դրանք ազգային, հայրենասիրական, լիբերալ, թե՝ ծայրահեղական են: Կյանքը կոշտ կերպով կոնկրետության օրակարգ է սկսելու պարտադրել քաղաքական ուժերին, անհատներին:

Մեր քաղաքական մշակույթը հայտնի ու նաև օբյեկտիվ պատճառներով երբեք չի դիտարկել տեխնոկրատիզմի, սթափ ու խելամիտ կառավարման փորձի զորու անհատի և թիմի ՝ տնտեսությունից դեպի քաղաքականություն անցումը՝ որպես տրամաբանական ու արդարացված: Մեզանում հիմնականում եղել է հակառակը:

Այսօր օրակարգը փոխվել է. սա պետք է սթափ գիտակցեն ՀՀ-ի քաղաքական ուժերը: Նախկին գործիքները այն տեսքով, ինչ տասնամյակներ կիրառավել են, այլևս չեն աշխատելու: Նոր թեզեր, մոտեցումներ, առաջնահերթություններ են պետք:

ՀՀ-ի քաղաքացին խնդիրներ լուծող առաջարկի է սպասում. առաջարկի, որ հստակ տեսանելի, իրատեսական ու կիրառական օգուտ բերող կլինի: Դա շատ խելամիտ է ու տրամաբանական:

Ի դեպ, նիկոլը առաջարկ արդեն արել է, ու դա իր էֆեկտը տալու է ընտրությունների ժամանակ:

Մյուս կողմից, այն ուժերը, որոնք տնտեսական իրատեսական, կիրառական առաջարկների ու կոնկրետ խնդիրների լուծումների միջոցով կկարողանան փոփոխված օրակարգում լեգիտիմ տեղ զբաղեցնել, նրանք էլ կհաջողեն նոր իրողություների մեջ պայքարում:

Աղքատության, գործազրկության, կենցաղային բազմաթիվ խնդիրների մեջ գտնվող պոպուլիստական խոստումները այլևս չեն աշխատի. առաջարկի գնահատման միակ ցուցիչը այս պարագայում դառնալու է փորձառությունը:

«Քաղաքականությունը տնտեսության խտացված արտահայտությունն է»,- ասում էր բոլշևիկյան հեղափոխութոյան առաջնորդ Վ.Ի.Լենինը: Իսկ նա շատ լավ էր հասկանում քաղաքականությունից: Ովքե՞ր են այսօր աշխարհը կառավարում՝ փորձառու գործարարները, տրանսազգային կազմակերպությունները, ֆինանսական միավորները:

Մյուս կողմից էլ, տնտեսությունը ամեն մեկի խելքի բանը չի, չէ՞ որ այն գիտելիքներ, ջանք, համբերություն, դրայվ ու իրատեսականություն է ենթադրում, մինչդեռ քաղաքական ու պոպուլիստական կենացները միայն լեզվի ճկունություն են պահանջում:

Դեռևս այսքանը:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ